Բելգիայի թագուհին այցելել է Ավան հոգեկան առողջության կենտրոն

Նորին մեծություն Բելգիայի թագուհի Մաթիլդան Հայաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդհարթա Դատտայի ուղեկցությամբ այսօր այցելել է Ավան հոգեկան առողջության կենտրոն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Իրականացվել է շրջայց կենտրոնի արտահիվանդանոցային և մանկական բաժանմունքներում: Զրույցի ընթացքում նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է հոգեկան առողջության պահպանման ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ պայմանների ապահովումից մինչև բուժման գործելակարգերի մշակում՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան:
Անդրադարձ է եղել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հանդեպ հոգեկերտվածքի փոփոխությանը, հատկապես ամենախոցելի խմբի՝ երիտասարդների և տարեցների հանդեպ: Թագուհի Մաթիլդան ընդգծել է, որ դա տարիների աշխատանք է ենթադրում՝ թե՛ զարգացած, թե՛ զարգացող երկրներում և այդ համատեքստում ընդգծել է կրթության կարևորությունը և միջազգային փորձի տեղայնացման կարևորությունը: Անահիտ Ավանեսյանը անդրադարձել է նաև թմրանյութերից կախվածություն ունեցող անձանց խնդիրներին, և ներկայացրել առողջ ապրելակերպին միտված պետական ծրագրերը»,- ասված է հաղորդագրությունում:

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
34117.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
64614.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
67813.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
76312.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
86310.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
105407.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
104807.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
100107.09.2026, 09:24