Հնդիկների միջև տեղի ունեցած վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ
![]() 533 Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2024 թ., 17:18 Հոկտեմբերի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոմիտասի պողոտայի 49 հասցեում մի խումբ հնդիկ քաղաքացիների միջև վիճաբանություն է առաջացել, որի հետևանքով մեկ անձ դանակահարվել է, իսկ մյուս անձն էլ ունի քերծվածքներ: Րոպեներ անց Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոցից հայտնել են, որ նշված հասցեից «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ շտապօգնության 04 խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 29-ամյա Հարինդեր Սինգհ Հարինդեր Սինգհին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը՝ ժամը 03։20-ի սահմաններում «Երևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին են զանգահարել և հայտնել, որ նշված հասցեից վիճաբանության հետևանքով իրենց մոտ բուժօգնության են դիմել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ 26-ամյա Սինգ Սուքվիր Ջագսինգը՝ «ձախ դաստակի թիկնային մակերեսի սալջարդ վերք» ախտորոշմամբ և 27-ամյա Սինգ Գուներ Կաղմիռը՝ «աջ դաստակի առաջին երկրորդ միջմատային տարածքի կտրած վերք, ափի կտրած վերք» ախտորոշմամբ: Ոստիկանները պարզվել են, որ նույն օրը նշված հասցեում Հ. Սինգհը վիճաբանել է ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ոմն Շուքվիրի հետ, ով վիճաբանության ընթացքում կտրող-ծակող գործիքով մի քանի անգամ հարվածներ է հասցրել Հ. Սինգհին՝ պատճառելով նշված վնասվածքը: Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ոմն Շուքվիրը հանդիսանում է Հնկաստանի Հանրապետության քաղաքացի 26-ամյա Շուքվիր Սինգհը, ով նույն օրը ժամը 04։15-ի սահմաններում «Երևան» բժշկական կենտրոնի մոտից մարմնական վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին: Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ս.Ջանգսինգին մարմնական վնասվածք պատճառել է նաև 28-ամյա Գովիդ Ստնամ Սինգ Կումարը, ով տարված բացատրական աշխատանքների արդյունքում նույն օրը՝ ժամը 17։30-ի սահմաններում, ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին: |
Վրաերթ՝ Արտաշատում․ 87-ամյա հետիոտնը տեղում մահացել է
11415:00Ինչպես է ռուսական ԱԹՍ-ն հարվածում Կիևի բարձրահարկ շենքին (տեսանյութ)
12414:22Կոտայքի մարզում 17-ամյա տղան դանակահարել է հասակակցին
22211:06ՀՀ ՊՆ «Ուրալ»-ը կողաշրջվել է․ կա վիրավոր
316Երեկ, 16:54Գայի պողոտայի այգուն կից շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմին
274Երեկ, 15:12Իրանում Իսրայելի հարվածից հիվանդանոց է վնասվել, կան զոհեր (տեսանյութ)
600Երեկ, 13:10Իրանը հաստատում է ԻՀՊԿ հետախուզության ղեկավարի սպանությունը
33415.06.2025, 23:56Թեհրանի ռմբակոծությունից վնասվել է հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրության շենքը
23715.06.2025, 22:00