«Բոլորիդ հետևից հերթով գալու եմ՝ ԱՄՆ-ի ներկա դեսպանից սկսած». Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինձ ապօրինի ձերբակալելն ու ակնհայտ կեղծ մեղադրանք ներկայացնելը, սկզբունքայնության, բարոյականության և արժեհամակարգ ունենալ կամ չունենալու հերթական փորձառությունն էր ամբողջ բյուրոկրատական և մասնագիտական համայնքի համար, որի մասն եմ կազմում նաև ես:
Ձեզ կթվա չափազանցություն, բայց սա նաև փորձառություն է Եվրոպական Միության և ԱՄՆ Հայաստանում ներկայացուցչությունների:
Ես համբերատար սպասելու եմ, իրենք բոլորը, դուք բոլորդ պարտավոր եք դիրքորոշում արտահայտել:
Այո՛, պարտավոր եք, ոչ թե ինձ համար, այլ ձեր կողմից հայտարարված արժեհամակարգին և սկզբունքներին հավատարիմ լինելը ցուցադրելու համար: Ընտրություն և դիրքորոշում է նաև լռելը:
Այնուհետ բոլորիդ հետևից հերթով գալու եմ՝ ներկայի ԱՄՆ դեսպանից սկսած մինչև վերջին անկախ դիրքավորված մասնագիտական և/կամ իրավապաշտպան կառույց»:

«Ես Նիկոլ Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը». Սուրեն Սուրենյանց
313:42
«Հայ ժողովրդի ուժը եղել է Արցախ-Սփյուռք-Հայաստան եռամիասնության մեջ. Արցախն ու Սփյուռքը կտրեցին, Հայաստանին մենակ են թողնում». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
2613:18
«Ամեն մի նոր զիջմամբ մեր երկիրը ավելի է հեռվանում խաղաղությունից». Տիգրան Աբրահամյան
3713:00
Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
5312:48
«Ադրբեջանն այս պայմանական խաղաղության ժամանակահատվածն օգտագործում է իր նպատակներին հասնելու համար». Արտակ Բեգլարյան (տեսանյութ)
5512:36
«Պատմական այս ծանրագույն փուլը մեզանից պահանջում է բացառիկ տոկունություն, ազգային միասնականություն և սթափություն». Մանե Թանդիլյան
5312:24
«Քաղաքապետարանը մերժել է հանրահավաքի անցկացման դիմումը». Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ)
5912:18
«Պատերազմից վեց տարի անց վտանգը կրկնակի է». Սամվել Կարապետյան
6412:00