Երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Շտապօգնության չշահագործվող ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի

Շտապօգնության չշահագործվող ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի
132
Այսօր, 16:36

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Դավիթաշենի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Այրվածքաբանության ազգային կենտրոնի տարածքում կայանված, խոտանված շտապօգնության ավտոմեքենայում դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, ժամը 12:10-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում Երևանի բնակիչ Արթուր Իսկանդարյանից, ով հայտնում է, որ ինքը Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրենի օգնականն է և որ Այրվածքաբանության ազգային կենտրոնի տարածքում անօթևան տղամարդու դի կա: Ոստիկանները, ժամանելով նշված վայր, կայանված ու չշահագործվող շտապօգնության ավոտմեքենայում հայտնաբերում են Երևանի բնակիչ 57-ամյա Արայիկ Ղ-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: