Երեքշաբթի, 17 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«ԱՄՆ ներգրավվածությունն արդեն ուղիղ և պաշտոնական է դառնում»․ Գայանե Աբրահամյան

«ԱՄՆ ներգրավվածությունն արդեն ուղիղ և պաշտոնական է դառնում»․ Գայանե Աբրահամյան
120
Այսօր, 13:12

ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի գրառումը․ «Իրանի շուրջ օղակը կարծես սեղմվում է ու ԱՄՆ ներգրավվածությունն արդեն ուղիղ և պաշտոնական է դառնում։
5 ժամ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է, նույնը նաև տարածել է Սպիտակ տունը՝ շեշտելով Թեհրանի տարհանման հատվածը։
«Իրանը պետք է ստորագրեր իմ ասած համաձայնագիրը։ Ինչպիսի ամոթ ու անհարկի մարդկային կորուստ: Պարզապես ասեմ. ԻՐԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՒՆԵՆԱԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ: Ես դա կրկնել եմ նորից ու նորից: Բոլորը պետք է անհապաղ տարհանեն Թեհրանը»:
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփը նաև մինչև վերջ չի մնացել G7-ի գագաթնաժողովին, վերադարձել է Վաշինգթոն՝ հրահանգելով Ազգային անվտանգության խորհուրդին պատրաստ լինել քննարկման»: