«Դեռ սցենարներ չենք մշակել ՀՀ տնտեսության վնասների մասով»․ Վահե Հովհաննիսյան

«Դեռ սցենարներ չենք մշակել, անորոշությունները շատ են, ենթադրությունները կարող են շատ շեղվել։ Հենց զգանք ազդեցությունների կոնկրետությունը տեսանելի է, համապատասխան վերլուծություններ կներկայացնենք կառավարությանը»,- ԱժԺ-ում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ի պատասխան հարցին, թե նախարարությունն Իսրայել-Իրան հակամարտության հետևանքով ՀՀ տնտեսությանը հասցվող հնարավոր վնասների համար ի՞նչ սցենարներ ունի։
Նշենք, որ Իսրայել-Իրան հակամարտության ֆոնին արդեն ահազանգեր կան սահմանին կանգնած բեռնատարների վարորդներից:
Իսկ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ «հակամարտության այս մի քանի օրերին մեր տնտեսվարողներն արդեն խնդիրներ ունեն։ Մի շարք բեռներ Բանդար Աբբաս նավահանգստում կանգնած են, որոշ բեռներ՝ ճանապարհներին։ Բազմաթիվ խնդիրներ ունենք արտահանման և Իրանից կամ Իրանի տարածքով այլ երկներից ներմուծման հետ կապված»։

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
27219.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
25519.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
152616.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
125015.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
74014.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
164513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
74912.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
199410.11.2026, 19:37