«Կրթված հասարակությունը թույլ չէր տա, որ իշխանությունը «կեղտոտ ոտքերով» ներխուժեր Եկեղեցի»․ Արմինե Օհանյան
![]() 303 Երեքշաբթի, 17 հունիսի, 2025 թ., 15:24 «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ մենք բողոքում ենք մեր հասարակության կրթական մակարդակից և ուզում ենք, որ այդ հասարակությունը կրթվի՝ գիտենք ինչ ենք ուզում և ինչու: Իսկ ի՞նչ է ուզում իշխանությունը և ի՞նչ է հասկանում «կրթվել» ասելու տակ: Մենք, օրինակ, նկատի ունենք, որ կիրթ, խելացի, գրագետ, բավարար գիտելիքներ ունեցող հանրությունը կհասկանար, թե ինչ է կատարվում մեր երկրում, և կփորձեր ամեն գնով իշխանություն փոխել: Կգիտակցեր, թե ինչ ավերածություններ է արել այս իշխանությունը, ինչպիսի երկիր է ստացել 7 տարի առաջ, և ինչ երկիր ունենք այսօր: Կհասկանար, որ այս իրավիճակի մեղավորը ո՛չ նախկիններն են, ո՛չ նախկինի նախկինները, ո՛չ Պուտինն է, ո՛չ էլ անգամ Ալիևը, այլ 2018-ին իշխանության եկած մարդիկ: Կրթված մարդը չէր ուտի այն «կտերը», որ 7 տարի շարունակ հրամցնում են իրեն, թե՝ 1991-ին, 1994-ին, 1997-ին... 2017-ին... Արցախն արդեն հանձնված էր: Գրագետ ու կրթված հանրությունը թույլ չէր տա, որ իրեն խաբեն, թե «Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը վաղուց էին հողերը տվել, խեղճ Նիկոլն ի՞նչ աներ»: Չէր հավատա այն ապուշությանը, թե Ալմա-Աթայի հռչակագրով են որոշվել հետխորհրդային երկրների սահմանները: Կհասկանար, որ բանակցային փաստաթղթերը, 2019թ. Լավրովի պլանը, «խաղաղության համաձայնագրի» նախագիծը չհանրայնացնելն արդեն իսկ հանցագործություն է սեփական ժողովրդի հանդեպ, եւ ամեն ինչ մինչեւ վերջին պահը գաղտնի պահելու տակ վտանգներ կան թաքնված: Կրթված հասարակությունը թույլ չէր տա, որ իշխանությունը «կեղտոտ ոտքերով» ներխուժեր Եկեղեցի, փորփրեր մարդկանց անձնական կյանքը, շանտաժի ենթարկեր, վախեցներ, ապօրինի քրեական գործեր հարուցեր...և այդ բոլոր մի ստոր նպատակով՝ վերարտադրվելու համար: Գրագետ հասարակությանը դժվար կլիներ խաբել, մոլորեցնել և կրկին քվե խնդրել: Մեր դժգոհությունը հասարակության կրթական մակարդակից՝ հասկանալի է, իսկ ինչի՞ց է բողոքում իշխանությունը, որը հանրային կրթական ցածր ցենզից օգտվելով է 7 տարի վերարտադրվել»: Աղբյուրը` Արմինե Օհանյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
