Պատուհանով մտել են տուն և գողացել 3 մլն դրամ, 20 հազար դոլար, ոսկյա զարդեր
![]() 448 Հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2024 թ., 10:12 Նոյեմբերի 15-ին բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Երևան քաղաքի քրեական ոստիկանության վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Սիլիկյան թաղամասի տներից մեկի պատուհանի ճաղավանդակները կոտրելու միջոցով մուտք են գործել նշված տուն և կատարել խոշոր չափի գողություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն հասցեի բնակիչ 60-ամյա տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ նոյեմբերի 14-ի ժամը 16։00-ից մինչև նոյեմբերի 15-ի ժամը 00։10-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք պատուհանի մետաղյա ճաղավանդակները պոկելու միջոցով մուտք է գործել իր տուն և այնտեղից գողացել 3 մլն դրամ, 20 հազար ԱՄՆ դոլար, 8 կտոր ոսկյա զարդ, կանացի պայուսակ, որի մեջ եղել է 2 ոսկյա մատանի, 50 լարի, 150 հազար դրամ, անձնագիր և իր Վրաստանի սոցքարտ: Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցանքը կատարած անձին կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: |
Վրաերթ՝ Արտաշատում․ 87-ամյա հետիոտնը տեղում մահացել է
14815:00Ինչպես է ռուսական ԱԹՍ-ն հարվածում Կիևի բարձրահարկ շենքին (տեսանյութ)
15814:22Կոտայքի մարզում 17-ամյա տղան դանակահարել է հասակակցին
22611:06ՀՀ ՊՆ «Ուրալ»-ը կողաշրջվել է․ կա վիրավոր
318Երեկ, 16:54Գայի պողոտայի այգուն կից շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմին
275Երեկ, 15:12Իրանում Իսրայելի հարվածից հիվանդանոց է վնասվել, կան զոհեր (տեսանյութ)
612Երեկ, 13:10Իրանը հաստատում է ԻՀՊԿ հետախուզության ղեկավարի սպանությունը
33815.06.2025, 23:56Թեհրանի ռմբակոծությունից վնասվել է հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրության շենքը
23815.06.2025, 22:00