Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
![]() 241 Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2024 թ., 09:06 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական խառնաշփոթ է ստեղծել թիմում: Սկսենք սկզբից. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 15-ի խայտառակ միջադեպերով ուղեկցված ԱԺ լսումներից հետո Նարեկ Զեյնալյանին ու Հովիկ Աղազարյանին մանդատից զրկելու որոշում էր կայացրել: Զեյնալյանն «ինքնակամ» հեռացավ, բայց Աղազարյանը համառորեն դեռ մանդատի կռիվ է տալիս ու հրաժարվում է կատարել Փաշինյանի պահանջը: Նոյեմբերի 19-ին՝ երեքշաբթի օրը կայացած ՔՊ վարչության նիստին, Հովիկ Աղազարյանի մանդատը վայր դնելու որոշումն արդեն արձանագրվել է վարչության անդամների միաձայն որոշմամբ, բայց Հովիկ Աղազարյանը համառում է, ու մի բան էլ ինքն է վարչության անդամներին ճնշում, թե իրեն չեն կարող ստիպել մանդատը վայր դնել, այլ կարող են ընդամենը հորդորել: Ավելին՝ Հովիկ Աղազարյանը «ուլտիմատում» է դնում ՔՊ վերնախավի առաջ՝ պահանջելով հրապարակել որոշումը, որպեսզի ինքը «մտածի» մանդատը վայր դնելու մասին: ՔՊ վարչության անդամներն էլ, կարծես, անհարմար դրության մեջ են. քար լռություն են պահում և չեն հրապարակում կուսակցության վերնախավի որոշումը: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ ողջ օրը փորձեց վարչության անդամներից պարզել՝ ինչո՞ւ չեն հրապարակում Աղազարյանի մասով կայացված քաղաքական որոշումը, սակայն վարչության անդամները չեն պատասխանում մեր զանգերին: Ավելի վաղ էլ ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը և խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել էին՝ մեկնաբանելու ոչինչ չունեն, թե Հովիկ Աղազարյանը երբ մանդատը վայր կդնի, կամ երբ կհանրայնացվի վարչության որոշումը: Կարճ ասած՝ Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում»։ |

«Դուք իմ մանկությունն եք վիրավորել. Գյումրիի հետ զգույշ եղեք». Լևոն Հարությունյան (տեսանյութ)
9017:00
«Աշխարհը ներքաշվում է սպառազինությունների խելահեղ մրցավազքի մեջ»․ Լուկաշենկո
8516:52
«Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին»․ Արարատ Միրզոյան
12216:00
«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
11015:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
9814:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
10414:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
21814:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
24214:12
