«Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը մտահոգիչ է». Անալենա Բերբոք
![]() 177 Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2024 թ., 11:42 Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը, Բաքվում COP29 համաժողովի շրջանակներում պատասխանելով լրագրողներին, սուր քննադատություն է հայտնել հյուրընկալող երկրի հասցեին։ Նա հայտարարել է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը, լրատվամիջոցների ակտիվիստների և ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունը խիստ մտահոգիչ է։ Անալենա Բերբոքը նաև բացարձակ անընդունելի է համարել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 76 պատգամավորների՝ Ադրբեջան մուտքի արգելքը։ «Դրանք ազդում են նաև Բունդեսթագի գերմանացի պատգամավորների վրա և անհամատեղելի են ԵԽ-ում Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների հետ»,- նշել է նախարարը։ Նա ընդգծել է կլիմայի փոփոխության համաժողովի կարևորությունը՝ անդրադառնալով նաև մարդու իրավունքների իրավիճակին: Միևնույն ժամանակ, Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ գագաթնաժողովը պետք է արդյունքներ բերի կլիմայական ճգնաժամի դեմ պայքարում, որը նա անվանել է մեր ժամանակի անվտանգության քաղաքականության ամենամեծ խնդիրը։ Նախարարն ընդգծել է, որ Բեռլինը ճանաչում է կլիմայի ֆինանսավորման պատասխանատվությունը՝ կոչ անելով մյուս երկրներին կիսել այն։ |

«Դուք իմ մանկությունն եք վիրավորել. Գյումրիի հետ զգույշ եղեք». Լևոն Հարությունյան (տեսանյութ)
9017:00
«Աշխարհը ներքաշվում է սպառազինությունների խելահեղ մրցավազքի մեջ»․ Լուկաշենկո
8516:52
«Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին»․ Արարատ Միրզոյան
12216:00
«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
11015:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
9814:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
10414:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
21814:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
24214:12
