«Մեր մի շարք գործընկերների` պետական ծառայության մեջ լինելու պոտենցիալը սպառված չէ»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներին և աշխատակազմին կոմիտեի նորանշանակ նախագահ Արթուր Պողոսյանին ներկայացրելը, նախ շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանին՝ զբաղեցրած պաշտոնում կատարած աշխատանքի համար: «Վերջին օրերին, երբ ես ներկայացնում եմ մեր նորանշանակ գործընկերներին և խոսում եմ պաշտոնը թողած մեր գործընկերների մասին, նաև այս արձանագրումն եմ անում, որ շատ փորձառու են դարձել մեր գործընկերները երիտասարդ տարիքում: Դա բերում է հետևություն, որ մեր մի շարք գործընկերների առնվազն մեծ մասի մասին կարող ենք ասել՝ պետական ծառայության մեջ լինելու նրանց պոտենցիալն ամենևին սպառված չէ, մանավանդ մեր այսօրվա իրականության մեջ, երբ փորձառու մարդիկ անհրաժեշտ են մեր պետության հետագա զարգացման առումով»,- ասել է վարչապետը:
Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին բոլոր ժամանակներում իր նկատմամբ ցուցաբերած բարձր վստահության համար. «Ես շատ շնորհակալ եմ դրա համար և շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն եք ընձեռել ծառայելու հայրենիքիս: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Քննչական կոմիտեի գործընկերներին՝ այս ընթացքում համատեղ ծառայություն իրականացնելու, բարդ իրավիճակներում իմ կողքին լինելու և իմ հետ համատեղ ծառայություն մատուցելու, իրականացնելու համար»:
Արգիշտի Քյարամյանը շնորհավորել է նաև Արթուր Պողոսյանին նշանակման առիթով:

Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ և փակել օդային տարածքը Էմիրությունների հետ
46Երեկ, 23:30
«Տիգրանաշենը պետք է մնա հայկական. այստեղով անցնում է գլխավոր ռազմավարական ճանապարհ». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
51Երեկ, 23:00
«Հայաստանը թևակոխել է իր ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ». Նիկոլ Փաշինյան
74Երեկ, 20:12
«ԱՄԷ-ն կարող է դիտարկվել որպես Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների վայր». Պեսկով
136Երեկ, 18:36
«Միջազգային կառույցներին նամակներ ենք ուղարկել». Արա Այվազյան (տեսանյութ)
107Երեկ, 17:06
«Միայն այս իշխանության հեռանալու դեպքում դժոխքից դուրս կգանք»․ Ոսկան Սարգսյան
83Երեկ, 17:06
«Սա աշխարհի պատմության ամենամեծ ընտրակաշառքն է»․ Տիգրան Խզմալյան
94Երեկ, 16:54
«Հայաստանը թևակոխել է ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
75Երեկ, 16:48