«Լսել եմ՝ Արթուր Պողոսյանը «գլուխը կախ» կատարող է»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնն ստանձնած Արթուր Պողոսյանի մասին լավ բաներ չեմ լսել, թեև վատ բաներ էլ շատ չեմ լսել։ Լսել եմ, որ նա սոսկ «գլուխը կախ»՝ կատարող» է և չունի որևէ ինքնուրույնություն։ Ընդ որում, այդ մարդու մասին այս մոտեցումը համատարած է։
Եթե նա ցանկանում է ապացուցել հակառակը, ապա հուշեմ հիանալի ու շատ պատվաբեր մի տարբերակ․ թող կարճի Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի դեմ խայտառակ գործը։ Պետության անունից պարզապես կողոպտում են տուն-տեղ կորցրած մարդկանց։ Հերիք չի կողոպտում են՝ մի հատ էլ դատում են։
Հավատացնում եմ՝ դա կլինի հարգանքի արժանի քայլ և կգնահատվի ըստ արժանվույն։
ՀԳ. Ինքս էլ եմ հասկանում առաջարկած տարբերակի հավանականության աստիճանը «նիկոլի թվին»։ Բայց միևնույն ժամանակ՝ կարծում եմ, որ մարդուն պետք է ինքնադրսևորման շանս տալ։ Ի վերջո, կյանքը հո՛ չի սկսում ու վերջանում իր ու Քյարամյան Արգիշտիի մեջտեղը էսօր նստած մարդով։ Պիտի, չէ՞, իմանանք՝ ում հետ գործ ունենք»։

Քալիֆորնիան դարձել է ԱՄՆ-ի 18-րդ նահանգը, որն արգելում է մանկական ամուսնությունները
700:54
«Միանում եմ Աննա Հակոբյանի՝ ընտանեկան բռնության դեմ չելենջին ու պատմում իմ կյանքի պատմությունը». Տաթևիկ Վիրաբյան
2500:48
«Կարծում եմ, որ այս տղան ադրբեջանական բանակում սեռական բռնության է ենթարկվել». Արամ Սարգսյան (տեսանյութ)
4000:36
Ռուս ռեկորդակիր Սերգեյ Սերգիենկոն մահացել է 6000 մետր բարձրությունից պարաշյուտով ցատկելիս
8300:24
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի հետ ուղիղ բանակցությունների
8600:04
«Պարահայում արված հայտարարությունը Բաքվին թույլ է տալիս քրեական հետապնդում իրականացնել Արցախ այցելածների նկատմամբ». Թաթուլ Հակոբյան
63Երեկ, 23:36
«Եթե մենք ևս մեկ անգամ մեզ վրա կրակողին հանձնեցինք, էլի նրան ընդունելու են՝ որպես հերոսի». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
58Երեկ, 23:18
G7-ի լրացուցիչ սպառազինության ծախսերը հաջորդ 10 տարիների ընթացքում կարող են հասնել 8 տրիլիոն դոլարի
143Երեկ, 22:48