«Ես պետական աշխատող եմ, եկեք չստորագրեմ էլի»․ քաղաքացին՝ Արմենակ Դանիելյանին

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանում քաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ստորագրահավաքի այս 2 շաբաթների ընթացքում հանդիպեցին մարդիկ, ովքեր ասում էին՝
- Դեռ 30 տարի առաջ նախկիններն են թանկացրել, նիկոլը մեղավոր չի։
= Հասկացաք չէ՞ թե սա մարդկանց որ տեսակն է։
- Բա լա՞վ էր, որ նախկինները 150 դրամ դարձրեցին։
= Սուտ։ Նախկինները փորձեցին 150 դրամ դարձնեն, ինչն էլ չստացվեց, չհաջողվեց նրանց մոտ։ Երևանում ոչ բոլորն էին 150 դրամով երթևեկում և այն էլ տևեց մի քանի օր։
- Սուտ եք ասում, չի թանկանալու, նման որոշում չկա, հակառակը էժանանալու ա, խի՞ եք մարդկանց խաբում։
= Տիկին ջան, ընկեր ջան դուք արդեն խաբված եք, ձեզ արդեն խաբել են, կամ ուղակի անտեղյակ էք։ Տրանսպորտի ուղևարձի թանկացման որոշումը կայացվել է 12.02.2024թ-ի Երևանի ավագանու նիստում, որին «Մայր Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկել։
- Ինձ չի հետաքրքրում, ում հետաքրքրում ա թող նա ստորագրի։
= Անտարբերություն՝ ռուսները կասեն՝ мая хата с краю.
- Ես պետական աշխատող եմ, էկեք չստորագրեմ էլի, բայց համաձայն եմ ձեր հետ։
= Անհիմն և անտեղի վախ։
- Ես համաձայն եմ, որ թանկանա։
= Չհիմնավորելով ասածը կրկնում է խոսքերը։
- Բա պիտի թանկանա։ Բա ամեն ինչի գինը թանկացել ա՝ տրանսպորտի գինը նույնն ա մնացել, բա խի՞ չթանկանա որ։
= Անհեթեթություն։ Որ տրանսպորտի ուղևարձը թանկանա, էտ ամեն ինչը էլ ավելի է թանկանալու։
- Բա ինքնարժեքը բարձրա, դրա համար էլ պիտի թանկանա։
= Ինքնարժեքը բարձր չի, էստեղ էլ են ձեզ խաբել։
- Բա լավա, որ Եվրոպայում, Ամերիկայում, աշխարհում թանկացել ա, իսկ մեր մոտ 100 դրամ ա մնացել, մեզ մոտ էլ պիտի թանկանա։
= Բա լավա, որ Եվրոպայում ու Ամերիկայում ձեզանից 10-ա պատիկ ու 100-ա պատիկ ավել անգամ աշխատավարձ ու թոշակ են ստանում, իսկ Եվրոպայի, Ամերիկայի և ընդհանրապես աշխարհի շատ քաղաքներում հանրային տրանսպորտը ԱՆՎՃԱՐ Է»։

«Ազգային-ազատագրական պայքար վարող ազգը չէր կարող ապրել վայրագ կապիտալիզմի օրենքներով ու հաղթել». Արգիշտի Կիվիրյան
6603:06
«Ինչո՞ւ են բոլորն այդպես հանգիստ համակերպվել Արցախի կորստին». Հարութ Ուլոյան (լուսանկար)
7202:12
«Մեղադրանքը փուչիկ է». Գագիկ Ծառուկյանին դուրս հանեցին ձեռնաշղթաներով (տեսանյութ)
11701:36
Ֆրանսիայի Ռենե Լալիկի թանգարանից գողացել են չորս միլիոն եվրոյի զարդեր
17600:29
«Առյուծ էլ չի լինի, բայց վանդակ կլինի․ վանդակում էլ համապատասխան մարդու հետ որձ կլինի». Տարոն Չախոյան
86Երեկ, 23:42
Վրաստանում վերջին 10 տարում էթնիկ վրացիների թվաքանակն աճել է 2,5%-ով, ադրբեջանցիներինը՝ 15,4%-ով
122Երեկ, 23:12
«Բացահայտ քաղաքական հաշվեհարդար». «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել
67Երեկ, 22:54
«Երկրի իրավական համակարգում չի գործում հակակշիռների համակարգը». «Միասնության Թևեր»
70Երեկ, 22:18