Երկուշաբթի, 06 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Նիկոլի պայքարի մեթոդները՝ շանտաժ, ճնշումներ, վարկաբեկում և ազատազրկում». Տիգրան Աբրահամյան

«Նիկոլի պայքարի մեթոդները՝ շանտաժ, ճնշումներ, վարկաբեկում և ազատազրկում». Տիգրան Աբրահամյան
43
Այսօր, 21:42

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գագիկ Ծառուկյանի և նրա սեփականության դեմ իրականացվող գործողությունները մեկ բառով կարելի է բնութագրել՝ որպես հաշվեհարդար։
Ամբողջ ընտրարշավի ընթացքում Ծառուկյանի դեմ կեղտոտ արշավ իրականացվեց, ապա նրա գլխավորած քաղաքական ուժին ապօրինի զրկեցին մանդատներից։
Այնուհետև աստիճանաբար գրոհներ իրականացվեցին նրա ընկերությունների նկատմամբ, իսկ այսօր նրան զրկում են ազատությունից։
Նիկոլի պայքարի մեթոդները քաղաքական մրցակիցների դեմ չեն փոխվում՝ շանտաժ, ճնշումներ, վարկաբեկում և ազատազրկում»։