Թրամփն անձամբ է խնդրել ՖԻՖԱ-ի նախագահին վերանայել ԱՄՆ-ի հավաքականի խաղացողի կարմիր քարտը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ անձամբ խնդրել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին վերանայել ԱՄՆ-ի հավաքականի հարձակվող Ֆոլարին Բալոգունին 2026 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ տրված կարմիր քարտը։ Նա այդ մասին հայտարարել է երկուշաբթի՝ հուլիսի 6-ին, Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Թրամփը շեշտել է, որ «սարսափելի մրցավարի» որոշումը համարում է անհիմն։ «Ես վերանայում եմ խնդրել միայն այն պատճառով, որ չեմ կարծում, որ կանոնների խախտում է եղել»,- լրագրողներին ասել է ԱՄՆ-ի նախագահը Օվալաձև աշխատասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ։
ԱՄՆ-ի հավաքականի հարձակվող և հիմնական խաղացող Ֆոլարին Բալոգունը կարմիր քարտ է ստացել Բոսնիա և Հերցեգովինայի դեմ 1/16 եզրափակչի խաղում։ Նա ընթացիկ մրցաշարում խփել է երեք գոլ՝ երկու գոլ խմբային փուլի Պարագվայի դեմ խաղում և մեկ գոլ Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում։
2026 թվականի Աշխարհի առաջնության կանոնների համաձայն՝ նա պետք է բաց թողնի Բելգիայի դեմ 1/8 եզրափակիչի խաղը, որը կկայանա երեքշաբթի՝ հուլիսի 7-ին։ Սակայն, մեկ օր առաջ հայտարարվեց, որ ՖԻՖԱ-ն աննախադեպ քայլ է ձեռնարկել՝ կասեցնելով Բալոգունի որակազրկումը՝ այն փոխարինելով մեկ տարվա փորձաշրջանով։
Associated Press-ի և բրիտանական GiveMeSport հրատարակության տվյալներով՝ ՖԻՖԱ-ն այս քայլը ձեռնարկել է Սպիտակ տնից ստացված զանգից հետո։ Թրամփը ողջունել է չեղարկումը։ «Շնորհակալություն ՖԻՖԱ-ին՝ ճիշտ բանը անելու և լուրջ անարդարությունը շտկելու համար», - գրել է նա TruthSocial սոցիալական ցանցում։

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
96Երեկ, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
139Երեկ, 14:12
Արման Ծառուկյանը 10:0 հաշվով հաղթեց Դիլոն Դենիսին և ոտքը դրեց նրա վրա (տեսանյութ)
163Երեկ, 10:24
Քրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին ակտիվ մարզիկը, ով իր կարիերայի ընթացքում վաստակել է 2 միլիարդ դոլար
311Երեկ, 00:24
Ասուլիսի ժամանակ Արման Ծառուկյանի և Դիլոն Դենիսի միջև բախում է տեղի ունեցել (տեսանյութ)
43723.10.2026, 11:00
«Պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին». Արսեն Հարությունյան (լուսանկար)
36221.10.2026, 21:36
Ռոնալդուն տուգանվել է և մեկ ամսով հեռացվել Պորտուգալիայի հավաքականից
131520.10.2026, 22:00
Հրաչյա Հակոբյանը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական
43120.10.2026, 19:18