«Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Լիդա Առուշանյան

Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը գրել է. «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց, չնշեց։
Իսկ ես հիշում եմ. Ջիվանը մեր՝ Շահումյանի շրջանում է զոհվել։ 1991-ին հուլիսի 17-ին ադրբեջանական գրոհայինները հարձակվեցին բոլոր ուղղություններով: Համառ դիմադրությունից հետո որոշվեց նահանջել դեպի Վերինշեն և այնտեղից շարունակել դիմադրությունը: Քննարկելով ստեղծված իրադրությունը Շահումյանի պաշտպանության ղեկավար Շահեն Մեղրյանի հետ՝ տղաները որոշեցին կռվել մինչև վերջ և ոչ մի դեպքում չհանձնել Վերինշենը: Հուլիսի 20-ին հակառակորդը նորից հարձակվեց: Ջիվանի վաշտի մարտիկներն ամրացան գյուղ տանող ճանապարհի մերձակա բարձունքներում: Սկզբում գրոհեցին խորհրդային բանակի ուղղաթիռները՝ փորձելով դեսանտի իջեցման համար ապահով վայր ընտրել, ինչը, սակայն, նրանց չհաջողվեց ողջ օրվա ընթացքում: Մութն ընկնելուն պես ուղղաթիռները հեռացան:
Լուսադեմին թշնամին վերստին հարձակվեց: Ջիվանը, Կոլյան (Նիկոլայ Հայրապետյանը) և Վարդանը (Վարդան Տերտերյանը) դիրքավորվեցին բլրի լանջին, իսկ մյուսները՝ իրարից 10-12 մետր հեռավորությամբ, գրավեցին տարբեր դիրքեր: Բլրի գոգավորությունն այնպիսին էր, որ դիրքավորված ժամանակ տղաները միմյանց չէին տեսնում: Քիչ անց հեռվում երևաց թշնամու առաջի զրահատեխնիկան: Առանց վայրկյան կորցնելու Արմենը զեկուցեց Ջիվանին: Նա կարգադրեց պատրաստ լինել և սպասել իր հրամանին: Հրամանը առաջին կրակոցն էր լինելու:
Մի քանի րոպե անց Ջիվանի առաջին կրակոցից խոցվեց առջևից եկող զրահամեքենան: Նկատելով նռնականետի թողած կրակի հետքը՝ հակառակորդի զրահամեքենաները գնդացրային ուժգին կրակ բացեցին այդ ուղղությամբ: Հաջորդեց Ջիվանի երկրորդ, այնուհետև՝ երրորդ կրակոցը: Աջ թևում դիրքավորված դասակի հրամանատար Էդիկ Բաբայանը գնդացրով շարքից հանեց հակառակորդի ևս մեկ զրահամեքենա և թշնամին սկսեց նահանջել: Արմենի դասակի տղաները, անընդհատ կրակելով, հետապնդում էին թշնամուն:
Երբ մարտն ավարտվեց, բոլորը վազեցին այնտեղ, որտեղ դիրքավորվել էին Ջիվանն ու նրա ընկերները: Տղաները զոհվել էին: Հակառակորդի հարձակումն այդ օրը կասեցվեց նրանց անձնվիրության և հերոսության շնորհիվ: Զոհվելու պահին նա 30 տարեկան էր։
Նույն օրը երեկոյան Ջիվան Աբրահամյանի, Նիկոլայ Հայրապետյանի և Վարդան Տերտերյանի աճյունները ուղղաթիռով տեղափոխեցին Երևան: 1996թ. ՀՀ նախագահի հրամանագրով Ջիվան Աբրահամյանին հետմահու շնորհվեց ՀՀ Ազգային հերոսի բարձրագույն կոչում:
Հերոսական ծնունդդ շնորհավոր, Ջիվան ջան։ Խունկ ու խոնարհում շիրիմիդ»:

Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
521:48
«Նիկոլի պայքարի մեթոդները՝ շանտաժ, ճնշումներ, վարկաբեկում և ազատազրկում». Տիգրան Աբրահամյան
1521:42
Ընդդիմադիր կուսակցությունները հանդես են եկել հայտարարությամբ
3521:36
«Մեր ներկայությունն Ազգային ժողովում լինելու է պայքարի և վերահսկողության երաշխիք». Գոհար Ղումաշյան
2921:24
«Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Լիդա Առուշանյան (լուսանկար)
4021:18
Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
5321:12
ՔԿ-ն Գագիկ Ծառուկյանին մեղադրում է առանձնապես խոշոր չափերով խարադախության, փողերի լվացման, հարկեր չվճարելու համար
4320:36
«Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տան կենդանիները քնեցվել են». Իվետա Տոնոյան
5920:18