Ադրբեջանը բռնազավթված Շուշիում ընդունել է հակառուսական հռչակագիր

Ադրբեջանի կողմից բռնազավթված հայկական Շուշի քաղաքում «Մշակութային և էթնիկ բազմազանություն. պատմության դասեր, արդի մարտահրավերներ» թեմայով համաժողով է տեղի ունեցել, որին մասնակցել են գործիչներ Ադրբեջանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Լիտվայից, Լեհաստանից, Չեխիայից, Գերմանիայից, Իսրայելից, Թուրքիայից և Վրաստանից, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Միջոցառման ժամանակ ընդունվել է հռչակագիր, որում կոչեր են հնչում Ռուսաստանին․
«Դասեր քաղել անցյալից, ճանաչել չերքեզների և այլ ժողովուրդների ցեղասպանությունը, հրաժարվել զանգվածային սպանություններին առնչություն ունեցող անձանց հերոսացումից, ապահովել պատմական թեմաներով արխիվային նյութերի հասանելիությունը, ինչպես նաև խափանել շովինիզմի, քսենոֆոբիայի դրսևորումները և սափրագլուխների խմբավորումների ու նրանց ժամանակակից նմանակների կողմից ոչ ռուս ժողովուրդների ներկայացուցիչների վրա հարձակումները։
Դադարեցնել ճնշումների, հետապնդումների, շանտաժի և ազատազրկման միջոցով Ռուսաստանի էթնիկ փոքրամասնությունների՝ չերքեզների, լեզգիների, ավարների, թաթարների, կումիկների, չեչենների, յակուտներ, բուրյաթների և այլ ոչ ռուս ժողովուրդների ներկայացուցիչների բռնի ուղարկումը Ուկրաինայի ռազմաճակատ»։
Բանախոսները հանդես են եկել զեկույցներով հետևյալ թեմաներով․
«Կովկասի ժողովուրդների նկատմամբ Ռուսաստանի գաղութատիրական քաղաքականության դասերը»
«Չերքեզների ցեղասպանության և «Մեծ աքսորի» միջազգային ճանաչման հարցը»
«Չերքեզների ցեղասպանության հետևանքները և առաջիկա խնդիրները»
«Էթնիկ և մշակութային անհանդուրժողականությունը Ռուսաստանում. բնիկ ժողովուրդների բռնի ներգրավումը Ուկրաինայի պատերազմում»
«Ղարաբաղյան հաղթանակը և ռուսական օկուպացիայի վերջը»:

«Բնական հարստություններն ու ինքնիշխանությունը չեն կարող լինել փակ դռների հետևում կայացվող որոշումների առարկա»․ Վիկտոր Մնացականյան
403:06
Գողական աշխարհում «պայթյուն» է․ միանգամից 7 նոր «օրենքով գող» է «թագադրվել» (տեսանյութ)
8900:42
«Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը»․ ՔԿ
84Երեկ, 21:36
«Ինչո՞ւ են ապրում փողոցում, գուցե ինչ-որ մարդիկ նրանց հավաքագրել են ու դրդում են մուրացկանության»․ Սևակ Հակոբյան
116Երեկ, 17:30
«Երբ պետությունը սկսում է ամաչել իր հերոսներից, շուտով ուրիշներն են որոշում՝ ինչ հիշի այդ պետությունը»․ Արմեն Հովասափյան
109Երեկ, 17:18
«Մենք գժվում ենք ձեր համար․ կներեք շորերիս համար»․ քաղաքացին՝ վարչապետին
132Երեկ, 16:36
«Ոտս լավը չէր, էս մարդը 12 հազար կրվավ»․ Նիկոլ Փաշինյան
119Երեկ, 16:24
«Ձեռք չտաք ինձ». քաղաքացին՝ Փաշինյանին (տեսանյութ)
117Երեկ, 16:18