Կապարակնքվել են «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող հյուրանոցները

ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ խուզարկությունները «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններում ավարտվել են. կապարակնքվել են նաև Ծաղկաձորում գտնվող «Մուլտի ռեսթ» հյուրանոցային համալիրը, «Մուլտի ռեսթ ռեզորթ» հյուրանոցային համալիրը, «Ռոյալ սքայ» հյուրանոցային համալիրը, Աբովյանի խճուղու վրա գտնվող «Մուլտի գրանտ» հյուրանոցային համալիրը: Ավելի վաղ նա հայտնել էր, որ կապարակնքվել են «Արարատցեմենտ»-ը, Երևանի «Արարատ» կոնյակի գինու և օղու գործարանը, «Մուլտի սթոուն»-ը, ՀԱՕԿ-ը: «Շուրջ մեկ տասնյակ ընկերություններ, որոնք գործում են «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում, դադարեցրել են իրենց գործունեությունը, 7000 աշխատակիցներ այսօրվանից սկսած հարկադիր պարապուրդի են մատնված, բնականաբար, հասկանալի է՝ սա ինչպիսի տնտեսական տեռորի էլեմենտներ է իր մեջ պարունակում»,- մանրամասնեց խոսնակը:

ՔԿ-ն Գագիկ Ծառուկյանին մեղադրում է առանձնապես խոշոր չափերով խարադախության, փողերի լվացման, հարկեր չվճարելու համար
320:36
«Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տան կենդանիները քնեցվել են». Իվետա Տոնոյան
4520:18
Կապարակնքվել են «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող հյուրանոցները
4620:06
Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է (տեսանյութ)
5019:54
Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա 3 զոհ (լուսանկար)
5719:42
Ադրբեջանը բռնազավթված Շուշիում ընդունել է հակառուսական հռչակագիր
7819:24
«Նիկոլը ֆենոմեն է». Արմեն Աշոտյան
5718:42
«Լռությունը՝ որպես իշխանության ռեսուրս». Դավիթ Անանյան
5018:30