Նախարարի հերթական չկատարված խոստումը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Դեռևս երկու տարի առաջ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրապարակային հայտարարեց, որ 2024 թվականից Հայաստանում կսկսեն պատվաստել ջրծաղիկի դեմ, ասել էր, թե իբր պատվաստումը նախատեսվում էր սկսել 2022-ին, սակայն Covid19-ից գերծանրաբեռնվածության պատճառով դա չհաջողվեց իրագործել։ Տարվա ավարտին մեկ ամիս էլ չի մնացել, սակայն առողջապահության ոլորտի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ պոլիկլինիկաներում ջրծաղիկի պատվաստանյութ դեռևս չկա: Նախարարությունից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ: ԱՆ խոսնակը նախ զարմացավ մեր հարցից․ «Իսկ ինչո՞ւ պետք է լինի»:
Հիշեցրինք, որ նախարարն է նման խոստումներ տվել։ «Այո, խոսվել է այդ մասին, տենդերը հայտարարվել է, շահվել է, պատվաստանյութը Հայաստանում է, սակայն դեռևս բաշխում չի արվել»: Փաստորեն, Ավանեսյանը հերթական նախագիծն է տապալել»։

Ադրբեջանցի Նասիմի Մուսաևը երևանյան հիվանդանոցներից մեկում է
141Երեկ, 18:42
«Նախնական վարկածով՝ վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով»․ ՀՎԿԱԿ
157Երեկ, 16:42
«ՀՀ-ում դեղերի գները, տեսականին խնդրահարույց են»․ Ծաղիկ Վարդանյան (տեսանյութ)
33903.10.2026, 12:18
«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է»․ Անահիտ Ավանեսյան
45202.10.2026, 10:54
«Օրենքը մի բան է սահմանում, գործընթացը ներկայացնող պաշտոնյան՝ մեկ այլ բան»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
67828.09.2026, 16:48
«Կատաղության դեմ պատվաստումները կյանք փրկող նշանակություն ունեն»․ ԱՆ
67328.09.2026, 12:00
ԱՀԿ-ի ղեկավարը մտահոգություն է հայտնել՝ նոր համավարակ կարող է բռնկվել
160726.09.2026, 21:06
Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
77126.09.2026, 10:54