«Ծայրահեղ անընդունելի է Հովիկ Աղազարյանի հետ կատարվողը». Թագուհի Թովմասյան

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը. «1948 թվականի դեկտեմբերի 10-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։ 1950 թվականին Գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ, իսկ այսօր նաև ամբողջ աշխարհը, դեկտեմբերի 10-ը նշում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր։
Եվ հատկապես այսօր՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրը, կարևոր է հիշեցնել, որ մարդու իրավունքների պաշտպանությունը ոչ միայն իրավական դաշտի, այլև քաղաքական և բարոյական պարտավորություն է:
Հետհեղափոխական Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացման խոստումներին հակառակ՝ կոպտագույնս ոտնահարվում են դրանք:
1. Տարբեր մասնագետներ ահազանգում են, որ դատական համակարգը իշխանությունների կողմից ճնշումների և քաղաքական միջամտությունների է ենթարկվում, ինչը հաստատվեց նաև ՍՄՍ-ների միջոցով ազատումների շքերթով: Չնայած որոշ բարեփոխումներին, դատավորների որոշումների վրա ազդեցություն գործելու դեպքերը մնում են մտահոգիչ։ Դատական անկախությունը հենասյուն է մարդու իրավունքների պաշտպանության համար, որը խախուտ է:
2. Հայաստանում լրագրողները և լրատվամիջոցները շարունակում են ճնշումների ենթարկվել. ծեծ, բռնություն, հավատարմագրումից զրկում, վիրավորանքներ... Խոսքի ազատությունը լրջագույնս վտանգված է. ԱԺ նախագահի 25-ից ավել հայցերն ապացուցում են, որ բարձրագույն իշխանությունը չի հանդուրժում ազատ խոսքը:
3. Պատգամավորի անձնական տվյալների և, մասնավորապես, նրա հեռախոսազանգերի կամ հաղորդագրությունների շրջանառությունը իշխող խմբակցության մեջ լրջագույնս խախտում է անձնական կյանքի իրավունքը: Ծայրահեղ անընդունելի է Հովիկ Աղազարյանի հետ կատարվողը:
4. ... կարող եք ցանկը շարունակել ինքներդ, որը վստահ եմ շատ երկար է ...»:

«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
197Երեկ, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
38010.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
71407.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
71107.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
67107.09.2026, 09:24
Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման պատճառները (լուսանկար)
92703.09.2026, 20:36
«ԻՀԱԿ-ում հնարավոր լրջագույն չարաշահումների վերաբերյալ ծավալուն դիմում է ներկայացվել»․ Անուշ Պողոսյան
78003.09.2026, 17:18
«Հայաստանում կա 4 կայացած համայնք՝ ուժայիններն, օլիգարխներն, IT-շնիկները, մեկ էլ ալկաշները». Նիկոլայ Թորոսյան
98101.09.2026, 20:42