«ՔՊ-ական «ուսապարկերի» ընտրությունը մեծ չէ»․ Դավիթ Սարգսյան

Լրագրող Դավիթ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պարագլուխը մեկ թույլ տեղ ունի, որից ամենաշատն է վախենում՝ ենթադրյալ իշխանազրկման առումով: Դա ո´չ գրպանային գլխավոր դատախազն է, ո´չ «միջազգային հանրության կոնսենսուսը», ո´չ էլ ընդդիմությունը: Դա ՔՊ խմբակցությունն է:
Երկու պատգամավորի օրինակով նա արդեն ցույց է տվել, թե որքան սկզբունքային է իր համար յուրային «ուսապարկերի» լոյալությունը:
Առաջինը՝ երբ ազնիվ հայորդի Սամվել Վարդանյանը տրանսպորտում արդարացիորեն անարգեց ՔՊ-ական «ուսապարկ» Հակոբ Ասլանյանին, պարագլուխը հրահանգեց խուլիգանաբար ծեծել, ապա կալանավորել Սամվելին՝ ի տես մյուս բոլոր «ուսապարկերի»: Ուղերձն այն է, որ նրանք բոլորն իր անձնական հոգածության ներքո են, միայն թե շարունակեն հավատարմորեն իրեն ծառայել:
Հովիկ Աղազարյանի դեպքում հակառակը, պարագլուխը կգնա մինչև վերջ՝ ցուցադրաբար անձեռնմխելիությունից զրկելով ու կալանավորել տալով նրան՝ դարձյալ ի տես «ուսապարկերի»: Ուղերձը նախորդի հակադիրն է՝ ահա´ թե ինչ կանեմ յուրաքանչյուրիդ հետ, եթե փորձեք դուրս գալ իմ վերահսկողությունից:
Ուշագրավն այն է, որ ի վերջո Աղազարյանի ճակատագիրն սպառնալու է բոլոր «ուսապարկերին»՝ անկախ պարագլխին քծնելու աստիճանից և երբևէ նրան մատուցած ծառայություններից: Այնպես որ, ՔՊ-ական «ուսապարկերի» ընտրությունը մեծ չէ՝ կա՛մ անվստահության գործընթաց, կա՛մ բանտ»:

«Այս «օլիգարխ» պապիցդ ես ժառանգե՞լ ինքնաթիռը․ կարո՞ղ է թուրքերն ու ադրբեջանցիներն են տվել»․ Գագիկ Համբարյան
2222:30
«31 պատգամավորից ավելին ունենալը հարկատուների հաշվին պորտաբուծարան պահել է»․ Վահե Գրիգորյան
3822:00
Սրբուհի Գալյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումները և մի շարք այլ հարցեր
5121:30
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն (տեսանյութ)
5820:30
Ռուս պաշտոնյաները, վախենալով զորակոչից, տեղափոխում են իրենց ակտիվներն արտասահման. #Bloomberg
15820:12
«Ֆրանկֆուրտում հանդիպում ունեցա գործարարների հետ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6620:06
«Վիսբադենում մրցանակի հանձնման արարողությունից հետո պատասխանեցի տեղի ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Պետություն-խոշոր բիզնես կոալիցիայից կտուժի ժողովրդավարությունը»․ Լիաննա Խաչատրյան
5519:36