Հայաստանն ու Թուրքիան համագործակցության հուշագիր կկնքեն

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում սեպտեմբերի 16-ին տեղի է ունեցել Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի և Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի (RTÜK) նախագահի տեղակալ Դենիզ Գյուլերի հանդիպումը։ Այդ մասին հայտարարություն է տարածել Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։
Կողմերը քննարկել են հեռարձակման ոլորտում առկա զարգացումները և արդի մարտահրավերները, ինչպես նաև կարգավորող մարմինների գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի կարգավորող մարմինների միջև համագործակցության հետագա զարգացման և ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ փորձի և մասնագիտական գիտելիքների փոխանակմանը, ոլորտային երկխոսության ակտիվացմանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների շրջանակում համագործակցությանը։
Նաև ընդգծվել է միջազգային և տարածաշրջանային հարթակներում համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Կողմերը կարևորել են նման հանդիպումների շարունակականությունը՝ ընդգծելով երկխոսության կարևորությունը հեռարձակման ոլորտի արդյունավետ կարգավորման և նոր մարտահրավերներին համատեղ արձագանքելու տեսանկյունից։ Քննարկվել է համագործակցության հուշագրի հնարավոր ստորագրումը, որի նախագիծն արդեն մշակման փուլում է։

Հայաստանն ու Թուրքիան համագործակցության հուշագիր կկնքեն
4318:06
Ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի՝ Սևանի առանձնատան պարիսպը
4218:00
Ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունների համար տուգանքի չափը բարձրացվում է (տեսանյութ)
4217:48
Մակրոնի կնոջ սեռի վերաբերյալ հետաքննություն սկսած լրագրողը մահացել է
8417:42
«Գերմանիան Նիկոլին վճարել է իր պապի՝ գերմանացիների համար աշխատելու գումարները». Արգիշտի Կիվիրյան
6617:18
««Արցախ» անունն օգտագործելն ու պահպանելը պատվի, հավատարմության և ինքնության հարց է»․ Սամվել դպիր Գրիգորյան
5317:00
«Իմաստ ունի՞ սրան բան ասել»․ Կոնստանտին Տեր-Նակալյան (լուսանկար)
6915:36
Գերմանացի բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին
7015:30