«Սիրիայում գրոհը սկսելուց առաջ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Պուտինի հետ»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում, այն էլ ակադեմիական կրթությամբ հարգարժան մարդիկ, Ռուսաստանին «բացատրում» են իր շահը, «բացատրում» են, որ Թուրքիան խաբող է, Թուրքիան մեջքից խփող է, Թուրքիային վստահել չի կարելի: «Բացատրում» են ու զարմանում, որ «այդքան բացատրելուց» հետո Ռուսաստանը էլի չի «հասկանում»:
Ռուսաստանին, որն ունի Թուրքիայի հետ փոխհարաբերության ավելի քան հարյուր տարվա պատմություն, այն էլ գերհագեցած պատմություն, այսպես ասած «կյանքի բոլոր օրինակներով» պատմություն, Հայաստանից բացատրում են, թե ինչ է Թուրքիան:
Իբր, մենք գիտենք, թե ինչ է Թուրքիան, Ռուսաստանը չգիտե, ու այսքան ասելուց հետո չի էլ հասկանում:
Եվ մենք կարող ենք մտածել, թե Ռուսաստանին այստեղից «ինչ է Թուրքիան» թեմայով բացատրությունները ավելի լուրջ զբաղմունք են, քան օրինակ «ռիլզ» նկարելն ու սոցցանց գցելը:
Մենք լրջությանը և լրջմտությանը վերաբերում ենք դեմքի արտահայտությամբ, ֆիզիկական զբաղմունքով կամ բառամթերքով, բայց երբեք՝ ոչ բովանդակությամբ:
Եվ վերստին եմ հիշեցնում, ընկերնե՛ր, Սիրիայում գրոհը սկսելուց առաջ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ՝ նոյեմբերի 24-ին: Մյուս հեռախոսազրույցն ունեցել է տասն օր անց, ըստ էության՝ եզրափակիչ փուլից առաջ՝ դեկտեմբերի 5-ին»:

«Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք». Վահե Հովհաննիսյան
4600:18
«Իրանի չար ռեժիմը կընկնի ավելի շուտ, քան ոմանք կարծում են». Նեթանյահու
9700:06
Իրանի նախագահը Նիկոլ Փաշինյանին է նվիրել «ԱՄՆ-ի օգնությունը» վերնագրով գիրք (տեսանյութ)
68Երեկ, 22:30
«Փաշինյանը ներհայաստանյան զսպանակը չսեղմելու մեկ ճանապարհ ունի». Վլադիմիր Մարտիրոսյան
84Երեկ, 20:18
«Երբ պետական համակարգը հենվում է վախի, ատելության և բռնության վրա, այն ներսից դատարկվում է»․ Հրայր Կամենդատյան
98Երեկ, 18:00
«Ադրբեջանն ավելի ագրեսիվ կերպով է առաջ տանում «Արևմտյան Ադրբեջանի» թեման»․ Թաթուլ Հակոբյան
100Երեկ, 17:24
«ՀԱԵ-ում հաստատված փաստացի վիճակը շատ ավելի ծանր է․ շատ ավելի ճգնաժամային է, քան ես պատկերացնում էի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
130Երեկ, 17:12
«Եթե ՔՊ-ն մնա իշխանության, սահուն ու փափուկ ուժով կստրկացնեն»․ Վահե Սարգսյան
98Երեկ, 17:06