«Սիրիայում քրդերը ստիպված իրենց իշխանությունը պահելու են միայն քրդաբնակ հատվածներում»․ Բորիս Մուրազի

Լրագրող Բորիզ Մուրազիի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամերիկա-թուրքական պայմանավորվածություններից ելնելով ԱՄՆ դաշնակից համարվող Սիրիայի Քրդստանի Մանբիջ քաղաքը հանձնվել է թուրքմեն ահաբեկիչներին (պայմանավորվածությունների մասին գրել է Ռոյթերզը)։ Սա մի դեպքում, երբ քրդերը հարյուրավոր զոհեր են տվել, որպեսզի այս տարիներին քաղաքը իրենց հսկողության տակ մնա։ Գործընթացիների տրամաբանությունը հուշում է, որ ԱՄՆ աջակցությամբ Սիրիայի 33 տոկոսը իրենց վերահսկողության տակ պահող քրդերը ամենայն հավանականությամբ ստիպված են հետ քաշվել արաբներով բնակեցված բոլոր շրջաններից և փորձելու են իրենց իշխանությունը պահել միայն զուտ քրդաբնակ հատվածներում, անգամ խառը բնակեցված Մանբիջի նման քաղաքները չեն կարող պահել։ Ներքևի քարտեզում դեղինով նշված հատվածն է միայն քրդաբնակ։ Սրան էլ եթե գումարենք Թուրքիայի նպատակը այդ դեղին հատվածի երկայնքով 30 կմ խորությամբ բուֆեր ստեղծելու գաղափարը, որը մի հատավածում այդ գաղափարը արդեն կյանքի են կոչել, ապա սիրիական Քրդստանի գոյությունը կարող է հայտնվել հարցականի տակ։
Աշխարհի կարգն այսպիսին է՝ հաճախ գերտերութունների մայրաքաղաքներում կարող են անսպասելի որոշումներ կայացվել։
Էրդողանի ձեռքի քարտեզում գծված է հավանական բուֆերային գոտին։ Այդ քարտեզի վրա դեղինով նշված հատվածը քրդական և արաբական շրջաններից կազմված մինչ Ասադի տապալումը եղած ինքնավար կազմավորումն է։ Ներքևի քարտեզում ինչպես արդեն նշեցի դեղինով առանձնացված են զուտ քրդական շրջանները, որի հաշվին էլ ցանկանում են բուֆեր ստեղծել»։



«ԱՄԷ-ն պատրաստ է հարթակ տրամադրել Ուկրաինայի հարցով բանակցությունների համար»․ Ուշակով
6812:07
«2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար»․ Մետաքսե Հակոբյան
7110:30
«Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանն է»․ Կարեն Հեքիմյան
8410:24
«Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը»․ Արտակ Զաքարյան
12503:06
«Աշխարհի միակ մարդը, ով լճում կամ ծովում լողալուց հետո բաղնիքի խալաթ է հագնում»․ Էդգար Ղազարյան
18002:06
«Ինչո՞ւ է հեշտ ունեզրկել, ձերբակալել կամ մեկուսացնել Հայաստանի մեծահարուստներին»․ Արա Պողոսյան
15000:24
«Պղնձի համաշխարհային գների աճը ՀՀ տնտեսության վրա թողնում է ուղղակի ազդեցություն»․ Հրայր Կամենդատյան
129Երեկ, 23:42
«Պատասխանատվությունը պետք է փնտրել ոլորտը ղեկավարող իշխանության մակարդակում»․ Գառնիկ Դանիելյան
114Երեկ, 22:54