«ԵՏՄ երկրներում բիզնեսին իջեցվող պետպատվերներին Հայաստանի մասնակցությունը չնչին է»․ Հակոբ Բադալյան
![]() 775 Երեքշաբթի, 17 դեկտեմբերի, 2024 թ., 02:06 Մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն էկոնոմիկայի փոխնախարարներին հարցնում է, թե որքա՞ն են ԵՏՄ երկրներում բիզնեսին իջեցվող պետպատվերները, և դրանցում որքան է Հայաստանի ընկերությունների մասնակցության կշիռը: Տասնյակ միլիարդ դոլարների պետպատվերներին Հայաստանի մասնակցությունը բառի բուն իմաստով չնչին է: Պատգամավորը էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաներին ասում է, որ բացասական է գնահատում դա, որ պետք է բիզնեսին իրազեկել, ուղղորդել, որ գնան ու մասնակցեն մրցույթներին, պատվերներ շահեն, Հայաստան փող բերեն, աշխատատեղ բերեն: Միանգամայն հասկանալի և դիպուկ հարցադրում: Բայց պետության անելիքն այստեղ միայն իրազեկո՞ւմն է: Իմ կարծիքով՝ ոչ: Պետության անելիքը նաև, այսպես ասած, ոչ ֆորմալ է: Այսինքն, քաղաքական բավարար մակարդակի հարաբերություններ, որոնք կունենան «լոբբինգի» իմաստ: Կարծում եմ որևէ մեկը պատրանք չունի, որ աշխարհի որևէ երկրում հսկայածավալ պետական գնումների կամ պատվերների մրցույթները չեն անցնում բյուրեղյա արդարության մրցակցությամբ: Դեր են խաղում բազմաթիվ սուբյեկտիվ գործոններ, պետությունների միջև հարաբերություններից մինչև անձնական կապեր և այլն: Հետևաբար, հարց է առաջանում, մեր պետությունը ԵԱՏՄ շրջանակում կարողանո՞ւմ է ապահովել այդ սուբյեկտիվ գործոնների ուղղությամբ բավարար աշխատանք, որը թույլ կտա հայկական բիզնեսին մասնակցելու ԵԱՏՄ այլ երկրների պետպատվերների մրցույթին և լինել շահելու իրական հավակնորդ: Առավել ևս, եթե խոսքը ԵԱՏՄ-ի մասին է, որտեղ վերը նշածս սուբյեկտիվ գործոնների ազդեցության տեսակարար կշիռն ընդհուպ մենթալ մակարդակով առավել մեծ է: Այլապես, կարելի է բիզնեսին առավոտից երեկո իրազեկել, որ գնացեք՝ այս մրցույթը կա, այն կա, մյուսը կա, մասնակցեք: Բայց, հենց այդ սուբյեկտիվը հաշվի առնելով, իսկ հաջողելու որքա՞ն շանս կա: Ես բացարձակ չեմ նվազեցնում հենց բիզնեսի նախաձեռնողության դերը: Այսինքն, բնական է, իրենք պետք է գնան, մասնակցեն, փորձեն ստեղծել կապերը և այլն: Բայց ժամանակակից աշխարհում դա քիչ է, համաշխարհային պատերազմը նաև տնտեսական է, ամեն ռեսուրսի, ամեն միլիոնի, լումայի համար: Հետևաբար, այն պահանջում է պետության զուգահեռ աջակցություն»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Իրադարձությունների զարգացումները կարող են բերել ՀՀ եկող պարենային ուղիների խափանման կամ թանկացման». Հայկ Խանումյան
44602:06
Իրանը շարունակում է նավթ տեղափոխել Հորմուզի նեղուցով. #Bloomberg
64600:25
Սաուդյան Արաբիան ևս սկսել է կրճատել նավթի արդյունահանումը. #Bloomberg
80000:06
«Աշխարհին սպասվում է նավթի և գազի գների նոր իրականություն». Պուտին
549Երեկ, 20:24
«Ի՞նչ է իրականում տեղի ունենում տնտեսության մեջ՝ թվերի ետևում». Դավիթ Անանյան
298Երեկ, 18:00
Ադրբեջանն ու Իրանը վերսկսել են բեռնափոխադրումները
678Երեկ, 11:18
#The_Washington_Post-ը նշել է երկրների ցանկը, որոնք լրջորեն տուժել են Իրանի դեմ պատերազմից
95908.03.2026, 18:02
««Իրական Հայաստանը» որտեղի՞ց է ստանալու իր վառելիքը». Ստեփան Դանիելյան
77206.03.2026, 00:48
