Ադրբեջանավրացական արքայանարինջ` հայկականի փոխարեն․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Ամեն աշուն Վրաստանից Հայաստան է ներկրվում մեծ քանակությամբ արքայանարինջ՝ կորոլյոկ։
Չնայած Հայաստանում աճեցված արքայանարինջն ավելի համեղ է՝ ավելի արևային, սակայն Վրաստանում աճեցրածը, գնի էժանության առումով, մեր տեղականի նկատմամբ առավելություններ ունի։
Վրաստանի շատ տարածքներում մեծ քանակությամբ արքայանարինջ են աճեցնում, բայց այստեղ ոռոգման համար արվող ծախսերը Հայաստանի համեմատ շատ քիչ են, և հողագործին ձեռնտու է կորոլյոկ աճեցնելը։ Վրաստանի Մառնեուլիի շրջանի և Նոյեմբերյան համայնքի այգիները Դեբեդի հովտում են գտնվում և Դեբեդ գետի ջրով են ոռոգվում։
Նոյեմբերյանցի այգեգործներն ասում են, որ 1 հեկտարի հաշվով մեկ ոռոգման գինը Հայաստանում մոտավորապես կազմում է 10-15 հազար դրամ, իսկ Դեբեդի մյուս ափին՝ Վրաստանի Մառնեուլիի շրջանում նույն չափերով հողատարածքի մեկ ոռոգման ծախսը 6-7 հազար դրամին համարժեք լարի է։
Ի դեպ, Մառնեուլիի շրջանը հիմնականում ադրբեջանաբնակ է»։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
31103.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
31003.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
34803.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
36903.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
30803.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
107602.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
39801.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
135301.09.2026, 18:06