«Ինչո՞վ են պայմանավորված տների վաճառքի մեծաքանակ առաջարկները». Արա Արայան

Վերլուծաբան Արա Արայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անշարժ գույքի վաճառքի գովազդային հոլովակները օր օրի ավելանում են։
Դատելով հոլովակներից, վաճառվող բնակարանները, առանձնատները և կոմերցիոն օբյեկտները բավականին թարմ են, ժամանակակից ոճով ու հիմնովին վերանորոգված։ Երևում է, որ վաճառողները գույքի վրա ներդրումներ են կատարել երկարաժամկետ օգտագործման, ոչ թե «առնել ծախելու» նպատակով։
Առհասարակ, անշարժ գույքը մարդիկ վաճառում են մի քանի էական պատճառներով։ Կամ բնակության վայրն են փոխում՝ երկրի ներսում ու դրսում, ընտանեկան պայմաններից ելնելով, ավելի մեծ, կամ փոքր մակերեսով գույք են փնտրում, կամ փողի կարիք կա և այլն...
Մեր ժողովուրդը անշարժ գույքը՝ որպես ժամանակավոր կացարան չի դիտարկում, ավելի հեռահար, ֆունդամենտալ ծրագրերով է գույք ձեռք բերում։
Գովազդներից նաև ենթադրում եմ, որ վաճառվող գույքը ոչ թե «հին սերնդի» մարդկանց է պատկանում, այլ սա նոր սերնդի ոճն է, սերունդ, որ փող է աշխատել վերջին 8-10 տարում։
Այս գովազդի տարափը դիտելիս, մի քանի ամիս է, փորձում եմ հասկանալ, թե ի՞նչ է կատարվում երկրում։
Գործ ունենք միջին ու միջինից բարձր խավի արտագաղթի՞, հիպոթեքային, կամ ավելի մեծ տնտեսական ճգնաժամի սկզբի՞, թե՞ այլ պատճառների հետ։
Առանձատների գովազդները դիտելիս, գալիս եմ այն եզրակացությանը, որ մեր ժողովուրդը այդպես էլ պլանավորել չսովորեց։ Նախ, տեղադիրք ընտրել չգիտե, որտեղ ասես, ինչ դիրքով ասես կարող է դղյակ կառուցել, շրջակա ենթակառուցվածքների առկայությունը, շրջապատի էկոհամակարգն ու բնությունը կարևոր չեն։ Կարող են ծախսել միլիոններ, կառուցել մեծ տներ, հետո նոր հասկանալ, որ այդ մեծ դատարկությունը կյանքով լցնել հնարավոր չէ։ Սա հենց այնպես, հարցի այլ կողմ է։ Այն, որ մենք ճարտարապետությունից ու քաղաքաշինությունից շատ հեռու ենք, դա գաղտնիք չէ, մեր երկրի ճարտարապետական դեմքը Սովետից հետո միայն անճոռնիանում է, սա պետական խնդիր է, անհատներին այս հարցում մեղադրել չարժե։
Հետաքրքիր են, նաև գործող բիզնեսների, կոմերցիոն գույքի վաճառքի շուկայում տեղի ունեցող շարժի պատճառները, դրանք միանշանակ փոխկապակցված են վերոնշյալ հարցերի հետ, որոնք վերաբերվում են բնակարաններին ու առանձնատներին...
Ի՞նչ եք կարծում, ի՞նչ պրոցեսների հետ գործ ունենք, ինչո՞վ են պայմանավորված մեծաքանակ վաճառքի առաջարկները։ Թե՞ պարզապես գործ ունենք շուկայի վերադասավորման հե՞տ...»։

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
26519.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
24819.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
150316.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
123715.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
73714.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
163413.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
74612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
198310.11.2026, 19:37