ԱՄՆ-ն և Չինաստանը զինված ուժերի վերաբերյալ համաձայնության են եկել

ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել իրենց զինված ուժերի միջև ուղիղ կապ հաստատելու շուրջ՝ հնարավոր հակամարտությունները կանխելու համար, հայտարարել է Փենթագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը՝ Չինաստանի ազգային պաշտպանության նախարար Դոնգ Ջունի հետ բանակցություններից հետո։
«Ծովակալ Դոնգի հետ մենք նաև համաձայնության ենք եկել, որ մենք պետք է ստեղծենք ռազմական համագործակցության ուղիներ՝ հակամարտությունների լիցքաթափման և առաջացող ցանկացած խնդրի լիցքաթափման համար», - գրել է Հեգսեթը սոցիալական ցանցերում։
Նախարարի խոսքով՝ երկու կողմերն էլ համաձայնության են եկել, որ «խաղաղությունը, կայունությունը և լավ հարաբերությունները լավագույն ուղին են»։ ԱՄՆ-ի և Չինաստանի ներկայացուցիչները հետագա բանակցություններ կանցկացնեն՝ կապի հաստատման մանրամասները քննարկելու համար, նշել է Հեգսեթը։
Փենթագոնի ղեկավարը և Չինաստանի պաշտպանության նախարարը հանդիպել են Կուալա Լումպուրում հոկտեմբերի 31-ին՝ Դոնալդ Թրամփի և Սի Ցզինպինի միջև Հարավային Կորեայի Բուսան քաղաքում կայացած գագաթնաժողովից մեկ օր անց։
Politico-ն նշում է, որ Հեգսեթի հայտարարությունը կտրուկ հակասում է ԱՍԵԱՆ-ի իր գործընկերներին ուղղված նրա նախազգուշացմանը։ Հեգսեթը կոչ է արել նրանց ամրապնդել ծովային համագործակցությունը՝ հակազդելու «Չինաստանի աճող ագրեսիային Հարավչինական ծովում»։
Չինաստանի պաշտպանության նախարարության կողմից նախարարական հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ նշվում է, որ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունները պետք է «ձեռնարկեն կոնկրետ գործողություններ և աշխատեն հավասարության, հարգանքի և խաղաղ համակեցության վրա հիմնված հարաբերություններ կառուցելու ուղղությամբ»։
ԱՄՆ նախագահի և Չինաստանի նախագահի միջև հանդիպումը տեղի է ունեցել Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում։ Մոտ մեկ ժամ 40 րոպե տևած բանակցությունները երկու առաջնորդների միջև վեց տարվա ընթացքում առաջին անձնական շփումն էին։ Հանդիպումից հետո Թրամփը ոչ միայն չեղյալ հայտարարեց նոր մաքսատուրքերի սահմանումը, այլև հայտարարեց չինական ապրանքների մաքսատուրքի դրույքաչափը 57%-ից 47%-ի իջեցնելու մասին։

«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
18117:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
9416:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
13009:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
175Երեկ, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
191Երեկ, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
47402.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
46902.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
43502.10.2026, 13:06