Ուկրաինան հայտնել է ՌԴ ռազմածովային ուժերի «Ան-72» ինքնաթիռի պայթեցման մասին

Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության հայտարարության համաձայն՝ ուկրաինացի դիվերսանտները հարձակում են իրականացրել Մոսկվայի մերձակայքում գտնվող «Օստաֆևո» օդանավակայանի վրա, որտեղ պայթեցվել է ՌԴ ռազմածովային ուժերի «Ան-72» ռազմատրանսպորտային ինքնաթիռը։ Սակայն ռուս փորձագետներն արագ հերքել են այս տեղեկությունը։
Ուկրաինական կողմի հաղորդագրության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 12-ին Օստաֆևո օդանավակայանում, որտեղ, իբր, պայթյունի հետևանքով վնասվել է ինքնաթիռի գլխավոր ուժային կենտրոնը։ Ուկրաինական հետախուզության տվյալներով՝ այս ինքնաթիռի արժեքը մոտավորապես 4,5 մլն դոլար է։
Սակայն ռուս վերլուծաբանները հերքել են պայթյունի մասին լուրերը: Նրանք ընդգծել են, որ օդանավակայանը ներկայում չի գործում։ Վերջին տարիներին օդանավակայանը հիմնականում օգտագործվել է կորպորատիվ բիզնես ինքնաթիռների և Արտակարգ իրավիճակների նախարարության ուղղաթիռների սպասարկման համար։ Հաղորդվում է, որ «Օստաֆևո»-ից բոլոր չվերթները դադարեցվել են 2024 թվականի սկզբից։
Ներկա պահին օդանավակայանի տեխնիկական գոտում մի քանի «Ան-72» ինքնաթիռ կա, որոնք սպասում են վերանորոգման, սակայն դրանց հետ կապված միջադեպեր չեն եղել, հաղորդում է «Պատերազմ կեղծիքների հետ» թելեգրամ-ալիքը։
Վերլուծաբանները նաև նշել են, որ որպես պայթյունի մասին տեղեկությունների ապացույց՝ ուկրաինական աղբյուրները ներկայացրել են տեսանյութ, որում միայն լուսաբռնկիչ է երևում, որով դեպքի ճշգրիտ վայրը և ժամը հաստատել հնարավոր չէ։

Ադրբեջանում զինամթերքի պայթյունի հետևանքով կա զոհ ու վիրավոր
10018:48
Վթար՝ Պռոշյան բնակավայրի տարածքում. 18-ամյա աղջիկը մահացել է
13118:36
Զելենսկին հայտնել է Ուկրաինայի չորս շրջաններում էներգետիկ օբյեկտներին հասցված լրջագույն վնասի մասին
16317:37
Գեղարքունիքի մարզում երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. կա մեկ զոհ
13814:30
Ինդոնեզիայի շրջաններից մեկում հզոր փոթորիկ և տորնադո է տեղի ունեցել (տեսանյութ)
12612:24
Վայոց Ձորում հիվանդի հարազատը վիճաբանել է 2 բժշկի հետ, բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք
13010:48
Հորմուզի նեղուցում երկու լցանավ է բախվել ականների և հրդեհվել
23509:49
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 3 վիրավորներից 2-ն անչափահասներ են
214Երեկ, 19:18