«Ռուսական Ursa Major առևտրային նավի խորտակման պատճառը ահաբեկչությունն էր»․ նավի սեփականատեր

Իսպանիայի և Ալժիրի միջև Միջերկրական ծովի միջազգային ջրերում ռուսական Ursa Major (լատիներեն՝ «Մեծ արջ») առևտրային նավի խորտակման պատճառը նպատակադրված ահաբեկչությունն էր։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է նավի սեփականատեր «Օբորոնլոգիստիկս» ընկերության ներկայացուցիչը։
Ursa Major-ի անձնակազմի անդամների վկայությամբ՝ դեկտեմբերի 23-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 13.50-ին, աջակողմյան երեք պայթյուն է լսվել նավի հետնամասում, այնուհետև նավը թեքվել է մինչեւ 25 աստիճան, ինչի հետևանքով ջուրը սկսել լցվել նավ, պարզաբանել է գործակալության զրուցակիցը։ Նրա խոսքով՝ 9500 տոննա առավելագույն բեռնատարողությամբ նավը Սանկտ Պետերբուրգից Վլադիվոստոկ էր ուղևորվում 806 տոննա բեռով։
«Այսպիսով, նավի «գերբեռնվածության» մասին մի շարք լրատվամիջոցների կողմից հնչեցված վարկածը չի համապատասխանում իրականությանը»,- նշել է նավի սեփականատերը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին ռուսական բեռնատար նավը խորտակվել էր Միջերկրական ծովի միջազգային ջրերում՝ իսպանական Մուրսիա քաղաքի և Ալժիրի Օրան քաղաքի միջև։ Նավը դուրս է եկել Սանկտ Պետերբուրգից դեկտեմբերի 11-ին և շարժվել դեպի Վլադիվոստոկ, ուր պետք է ժամաներ հունվարի 22-ին։ Անձնակազմի երկու անդամներ անհետ կորել են, 14 մարդ փրկվել է։

Ադրբեջանում զինամթերքի պայթյունի հետևանքով կա զոհ ու վիրավոր
10018:48
Վթար՝ Պռոշյան բնակավայրի տարածքում. 18-ամյա աղջիկը մահացել է
13118:36
Զելենսկին հայտնել է Ուկրաինայի չորս շրջաններում էներգետիկ օբյեկտներին հասցված լրջագույն վնասի մասին
16317:37
Գեղարքունիքի մարզում երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. կա մեկ զոհ
13814:30
Ինդոնեզիայի շրջաններից մեկում հզոր փոթորիկ և տորնադո է տեղի ունեցել (տեսանյութ)
12612:24
Վայոց Ձորում հիվանդի հարազատը վիճաբանել է 2 բժշկի հետ, բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք
13010:48
Հորմուզի նեղուցում երկու լցանավ է բախվել ականների և հրդեհվել
23509:49
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 3 վիրավորներից 2-ն անչափահասներ են
214Երեկ, 19:18