«ԿԳՄՍ նախարարը խուսափում է ինձ հետ կապի դուրս գալուց»․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի գրառումը․ «Վերջին օրերին պարբերաբար անդրադառնում եմ հանրակրթական դպրոցներում ուսուցիչներին տարեվերջյան պարգևավճար և հավելավճար չտրամադրելու հարցին:
ԿԳՄՍՆ-ն տարածել է հայտարարություն, ըստ որի, նախարարությունը որևիցե կերպ չի խոչընդոտում դպրոցներում պարգևավճարների տրամադրմանը, և, որ, անձնակազմի պարգևատրումը պետք է իրականացվի տվյալ դպրոցի լիազոր մարմնի հրամանով՝ օրենսդրության համաձայն:
Արդեն իսկ անդրադարձել եմ այս հարցին՝ նշելով այն խոչընդոտները, որոնց առնչվում են դպրոցների տնօրեններն այս գործընթացն իրականացնելիս։
Եվ լավ կլիներ, որ նախարարությունը համագործակցեր դպրոցների գործադիր մարմնի հետ, ոչ թե հրապարակավ հայտարարեր, որ վերջիններիս պարտականությունն է օրենսդրության իմացությունը:
Այս իշխանությունների օրոք բյուրոկրատիան հասել է իր գագաթնակետին, և շատ պարզ գործընթացներ դարձել են խրթին՝ լրացուցիչ խնդիրներով ստեղծելով հատկապես պետական հաստատությունների տնօրենների համար:
Հայտարարության մեջ ԿԳՄՍ-ն անդրադառնում է նաև դպրոցներից տնտեսված միջոցների տնօրինման հարցին՝ փաստելով, որ դրանք վերադարձվել են բյուջե։
Հարց է առաջանում. այդ դեպքում ի՞նչ ֆինանսական միջոցներով դպրոցների տնօրենները պետք է իրականացնեին ուսուցիչների պարգևատրումը։
Ստացվում է, որ անչափ կարևոր առաքելություն իրականացնող, շատ հաճախ նվիրյալի պես աշխատող ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն անհարմարություններ. գրանցամատյաններում օրուգիշեր լրացնելու պարտավորություններից մինչև ատեստավորման անհասկանալի գործընթաց։
Ի դեպ, ԿԳՄՍ նախարարը հերթական անգամ խուսափում է ինձ հետ կապի դուրս գալուց և այս հարցը քննարկելուց։
Հետևությունները թողնում եմ ձեզ»։

«Սանիտարահիգիենիկ պայմանների վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրության արդյունքները խոսուն են»․ Քրիստինա Վարդանյան
6616:12
«ՀՀ-ում դպրոցը եղել է իշխանության ներկայացուցիչների պարապ մնացած հարսների ու դուստրերի աշխատանքի տեղավորման վայր»․ Նիկոլ Փաշինյան
49219.09.2026, 21:54
«Հանրակրթական 14 դպրոցի շենք նորոգման կարիք ունի»․ Ոսկան Սարգսյան
59918.09.2026, 16:30
«Ափսոս նոր սերունդը, որ ձեր նմանների կերպարն է ամեն օր տեսնում». Աննա Կոստանյան
61118.09.2026, 14:36
«Ծրագրերն անիմաստ ծանրաբեռնում են, իսկ դասագրքերն առարկաների հետ համահունչ չեն»․ Նարինե Կիրակոսյան
70217.09.2026, 02:06
«Ուսուցիչը պետության չլուծած խնդիրների քավության նոխազը չէ»․ Լիլիթ Գալստյան
58416.09.2026, 15:48
«Հարգելի՛ աշակերտներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք». Սևակ Խաչատրյան (տեսանյութ)
54116.09.2026, 13:42
««Մացեմացիկայի» ժամին գրատախտակին գնալուց առաջ ձեռքերս կպցնում էի վառարանին». Արաքսյա Վարդանյան (տեսանյութ)
57216.09.2026, 11:30