«Ահա ինչ է լինում, երբ անպատրաստ ծավալուն ծրագիր են մեկնարկում»․ Ծաղիկ Վարդանյան

Օրեր առաջ «Խայտառակ պարտքերով են տարին ամփոփում երևանյան ու մարզային խոշոր հիվանդանոցները» վերտառությամբ հրապարակման մեջ Euromedia24-ը գրել էր, որ Առողջապահության նախարարությանը հատկացվելիք 2024թ․ պետպատվերի հատկացումների սպառվելուց հետո օֆերտայի պատուհանով հատկացված պետպատվերի բուժումներն իրականացվել են ու խոստումը ծածուկ ձգձգվել է, կուտակված պարտքը հասել է արդեն շուրջ 1 միլիարդ դրամի։ «Եվ ահա այս նոր ներդրված համակարգով պարտքերի տակ ճկռած հիվանդանոցների ցանկը սկսում է երևանյան խոշոր հիվանդանոցներից՝ Աստղիկ, Էրեբունի, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ինստիտուտ... մինչև Գյումրու, Արտաշատի և մարզային խոշոր հիվանդանոցներ։ Բայց սոսկալի վիճակում են հայտնվելու հատկապես մարզայինները և մասնագիտացված պետական հիվանդանոցները, քանի որ կուտակված պարտքով տարին սկսելով չեն կարողանա»,- ասված էր հրապարակման մեջ։
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է խնդրին՝ գրելով․ «Առողջապահության նախարարությանը հատկացվելիք 2024թ․ պետպատվերի գումարներն ամբողջովին, որոնք գոյացել են ապրիլ-մայիսից սկսած, պետպատվերի հատկացումների սպառվելուց հետո օֆերտայի պատուհանով հատկացված պետպատվերի բուժումներն իրականացվել են ու խոստումը ծածուկ ձգձգվել է, կուտակված պարտքը հասել է արդեն շուրջ 1 միլիարդ դրամի։
«Ահա ինչ է լինում, երբ անպատրաստ, առանց ակտուարական հաշվարկների այսօրինակ ծավալուն ծրագիր են մեկնարկում։
Հ.Գ Երբ մեր թիմը և ես անձամբ բացասական կարծիք էինք բարձրաձայնում՝ վկայակոչելով անպատրաստ լինելը ՀՀ առողջապահության նախարարություն վեկտորը շրջում էր անձնական դաշտ, առաջարկ, խորհուրդ էինք տալիս՝ ԱՆ պատկան պաշտոնյաները հեգնում, արհամարհում էին։
ՀՀ կառավարություն, Նիկոլ Փաշինյան, այս վիճակը ձեր հանդուրժողականության հետևանքն է, երբ ավելի հավատացել եք խոսքերին, ոչ թե հետևել գործին։
ՀՀ պետական վերահսկողական ծառայություն, Ռոմանոս Պետրոսյան, սույն իրավիճակի մեջ շատ ուշագրավ է, այդյո՞ք բյուջեի նույն ծրագրի մեջ ԲԿ-ները հավասար համամասնությամբ են ֆինանսավորվել, թե՞»։

«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
15100:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
380Երեկ, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
30518.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
30418.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
77015.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
101413.08.2026, 13:12
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ստեղծել է հատուկ ստորաբաժանում՝ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար
305613.08.2026, 00:33
Հայտնի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը հաղթել է «Legend’s Race 2026» մրցույթում (լուսանկար)
200812.08.2026, 23:18