«Եթե չսովորենք ճիշտ օգտագործել հակաբիոտիկները, մի քանի տարուց պարզ հիվանդություններ չենք կարողանալու բուժել». Անահիտ Ավանեսյան

«Էլեկտրոնային դեղատոմսերի բարեփոխման ծրագիրը շատ լայն շրջանակ է ներառում, ուստի շատ բարդ է միանգամից՝ մեկ օրում կամ ամսում հասնել նրան, որ ամբողջ համակարգին անշեղորեն հետևեն բոլոր քաղաքացիները»,- «Ֆակտոր»-ի եթերում նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ի պատասխան այն դիտարկման, որ «էլեկտրոնային դեղատոմսում գործող 500 դեղերը շատ հաճախ անարգել վաճառվում են դեղատներում՝ առանց դեղատոմսի»:
Անդրադառնալով հակաբիոտիկների կիրառմանը՝ նախարարն ընդգծեց. «Եթե մենք չսովորենք ճիշտ օգտագործել հակաբիոտիկները՝ ըստ բժշկի ցուցման, մի քանի տարուց մենք շատ պարզ հիվանդություններ, օրինակ՝ թոքաբորբը, ի վիճակի չենք լինելու բուժել: Այսինքն՝ մենք փորձում ենք, որ մարդիկ ինքնաբուժությամբ չզբաղվեն»:
Ավանեսյանի խոսքով՝ որոշվել է մյուս դեղերի շարքը ևս միայն էլեկտրոնային դեղատոմսով վաճառվող դեղերի ցանկում ներառելը հետաձգել 6 ամսով, որպեսզի այն փոփոխությունը, որ իրականացվել է, մարդիկ՝ քաղաքացիները, բժիշկները, ինչպես նաև դեղատները մի քիչ ավել ժամանակ ունենան՝ սահուն կերպով կիրառելու:
«Ամենազարգացած երկրներում էլ թվայնացման գործընթացը անցնում է շատ բարդ գործընթացներով»,- նկատեց Ավանեսյանը՝ հավելելով, որ Հայաստանն իր առջև հավակնոտ ծրագիր է դրել և հասնելու է հաջողության:

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
35617.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
65214.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
68413.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
76912.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
86910.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
106007.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
105407.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
100707.09.2026, 09:24