Կրակոցներ՝ Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում
![]() 397 Շաբաթ, 04 հունվարի, 2025 թ., 19:12 Հունվարի 2-ին ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի միջից կրակոցներ են արձակել։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էլ ահազանգ է ստացվում քաղաքացու կողմից, ով հայտնում է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ոչ ադեկվատ վիճակում ավտոմեքենան վարում է, իսկ վարորդի կողքի ուղևորը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակում օդ և այդ «Mercedes»-ն ու այլ ավտոմեքենաներ իրար վրա են քշում։ Ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան ու վարորդին՝ Երևանի 44-ամյա բնակիչ Գագիկ Հ.-ին, ում խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել են: Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ մյուս անձի ինքնությունը ճշտելու, նրան և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ: |
«Սիրիուս» գործարանի աշխատակցի ոտքը արգելափակվել էր հաստոցի սռնիներում
13517:50ՀՀ ՊՆ զինծառայողը «Mercedes»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում
21516:30Թել Ավիվը՝ հիմա (տեսանյութ)
42300:36Սպանվել է իրանցի գեներալ Իսմայիլ Քաանին
732Երեկ, 21:04Արարատի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է 3 տարեկան տղայի մարմին
325Երեկ, 19:06Տեսանյութ՝ ավտոմեքենայի պայթյունի վայրից (տեսանյութ)
254Երեկ, 16:12Պայթյուն՝ Սևան-Երևան ավտոճանապարհի գազալցակայանում
280Երեկ, 14:18Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում
248Երեկ, 10:54