Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են օգտվել իրավիճակից»․ Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են օգտվել իրավիճակից»․ Տիգրան Աբրահամյան
298
Շաբաթ, 14 հունիսի, 2025 թ., 17:00

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրան-Իսրայել նոր բախման պայմաններում, ինչպես և ենթադրվում էր, Բաքվից բարձրաձայնել են միջանցքի բացման կարևորության մասին:
Թեև Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով օգնականն այն ներկայացրել է որպես Հայաստանի համար շահեկան քայլ, այնուամենայնիվ, հարցն այն է, որ տարածաշրջանային այս թեժ իրավիճակում Ադրբեջանը փորձում է վերաթարմացնել այս խնդիրը:
Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից և միջազգային ակտորների՝ իրանա-իսրայելական հակամարտության վրա կենտրոնացումից, ու զարգացնել այն պահանջները, որոնք բացառապես նրանց շահերից է բխում»: