«Ադրբեջանը թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի բարեկամ Իրանի վրա հարձակումների համար»․ Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի պաշտոնակցի՝ Աբբաս Արաղչիի հետ։
Բայրամովը հայտնել է Ադրբեջանի մտահոգությունը տարածաշրջանում իրավիճակի սրման վերաբերյալ։ Նա ցավակցություն է հայտնել Իրանին Գլխավոր շտաբի պետի, մի շարք պաշտոնյաների և քաղաքացիների մահվան կապակցությամբ։
Բայրամովը նաև նշել է, որ միջուկային օբյեկտների շուրջ ստեղծված իրավիճակը մտահոգիչ է և ընդգծել է առկա խնդիրները միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների շրջանակներում՝ երկխոսության և դիվանագիտական մեթոդներով լուծելու կարևորությունը։
«Հաշվի առնելով հակամարտության ավելի լայն տարածաշրջան տարածման վտանգը՝ կրկին նշվել է դիվանագիտական ջանքերի վերականգնման կարևորությունը», - ասվում է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Բայրամովը ընդգծել է, որ Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ իր տարածքը օգտագործվի երրորդ երկրների, այդ թվում՝ հարևան և բարեկամ Իրանի վրա հարձակումների համար։

Թրամփը վերահրապարակել է լուսանկարը, որում Հորմուզի նեղուցը նկարագրում է որպես «ԱՄՆ նոր տարածք»
9310:59
«Սփյուռքահայերի առաքելությունն իրենց բնակության երկրում ամենաբարձր պաշտոնների հավակնելն է»․ Արա Պողոսյան
7310:06
«Գալու է պոպուլիստների մերժման ժամանակը»․ Արշակ Սարգսյան
8509:12
«Բավ է անհասցե մեղադրանքներ հնչեցնեք և «ուռա հայրենասեր» խաղաք»․ Կարեն Հովհաննիսյան
13202:06
«Կուզեի՝ Հայաստանն էլ նման «միայնության» մեջ լիներ»․ Արա Պապյան
14201:06
Ճապոնիայում գրանցվել է 5,9 մագնիտուդով երկրաշարժ
25800:24
Չինաստանում ռոբոտը գերազանցել է Ուսեյն Բոլտի՝ 100 մետր վազքի համաշխարհային ռեկորդը
27000:04
«Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ պահպանե՛ք հրդեհային անվտանգության կանոնները»․ ՆԳՆ ՓԾ
111Երեկ, 23:24