Հռոմի պապը կոչ է արել Իրանին և Իսրայելին՝ երկխոսություն սկսել

Հռոմի պապ Լևոն XIV-ը կոչ է արել Իրանին և Իսրայելին ցուցաբերել պատասխանատվություն և առողջ բանականություն՝ արդարության, եղբայրության և ընդհանուր բարօրության վրա հիմնված երկարատև խաղաղություն կառուցելու համար։
«Այս օրերին մենք ստանում ենք շատ մտահոգիչ լուրեր. Իրանում և Իսրայելում իրավիճակը լրջորեն վատթարացել է։ Այս դժվարին պահին ես կցանկանայի շտապ կրկին կոչ անել պատասխանատվության և առողջ բանականության»։
Ավելի անվտանգ աշխարհի կառուցումը, որը զերծ է միջուկային սպառնալիքներից, պետք է իրականացվի հանդիպումների և անկեղծ երկխոսության միջոցով, ընդգծել է Հռոմի պապը։ «Ոչ ոք երբեք չպետք է սպառնա մեկ ուրիշի գոյությանը, բոլոր երկրների պարտականությունն է աջակցել խաղաղության գործին՝ բացելով հաշտեցման ուղիներ և խթանելով լուծումներ, որոնք երաշխավորում են բոլորի անվտանգությունն ու արժանապատվությունը», - եզրափակել է Լևոն XIV-ը։

Թրամփը վերահրապարակել է լուսանկարը, որում Հորմուզի նեղուցը նկարագրում է որպես «ԱՄՆ նոր տարածք»
9310:59
«Սփյուռքահայերի առաքելությունն իրենց բնակության երկրում ամենաբարձր պաշտոնների հավակնելն է»․ Արա Պողոսյան
7310:06
«Գալու է պոպուլիստների մերժման ժամանակը»․ Արշակ Սարգսյան
8509:12
«Բավ է անհասցե մեղադրանքներ հնչեցնեք և «ուռա հայրենասեր» խաղաք»․ Կարեն Հովհաննիսյան
13202:06
«Կուզեի՝ Հայաստանն էլ նման «միայնության» մեջ լիներ»․ Արա Պապյան
14201:06
Ճապոնիայում գրանցվել է 5,9 մագնիտուդով երկրաշարժ
25800:24
Չինաստանում ռոբոտը գերազանցել է Ուսեյն Բոլտի՝ 100 մետր վազքի համաշխարհային ռեկորդը
27000:04
«Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ պահպանե՛ք հրդեհային անվտանգության կանոնները»․ ՆԳՆ ՓԾ
111Երեկ, 23:24