«Տեսնելով Իրանի թուլացումը՝ Ադրբեջանը կարող է դիմել ագրեսիայի ՀՀ նկատմամբ». Լևոն Զուրաբյան
![]() 294 Շաբաթ, 14 հունիսի, 2025 թ., 20:36 «Ե՛վ Իսրայելի, և՛ Իրանի համար սա գոյության պատերազմ է: Կարելի է կանխատեսել, որ լինելու են բավականին լուրջ բախումներ: Եթե հարվածները, որ Իրանը պետք է հասցնի, լինեն շատ ցավոտ, այդ դեպքում ԱՄՆ-ն ներքաշվելու է պատերազմի մեջ, ինչը և ուզում է Նեթանյահուն»,- «Եվրոմեդիայի» եթերում այս կարծիքը հայտնեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: Նրա դիտարկմամբ՝ եթե Իսրայելի մատնանշած ուղիով ամեն ինչ ընթանա, ստացվելու է, որ Իրանը այնքան պետք է թուլանա, որ առաջանան ապսամբություններ, սեպարատիստական շարժումներ։ «Այդ ժամանակ արդեն Ադրբեջանի մուտքը այս պատերազմի մեջ դառնում է ավելի հնարավոր: Ամենամեծ խնդիրն այն է, որ այդ մուտքը կարող է սկզբից տեղի ունենա գրոհով դեպի Հայաստան: Այսինքն՝ Ադրբեջանը, ինչ-որ պահի տեսնելով, որ Իրանը շատ է թուլացել, կարող է դիմել ագրեսիայի Հայաստանի նկատմամբ և փորձի գրավել Սյունիքը: Սրանք իրական վտանգներ են, որոնց դեմն առնելու տարբերակ կա»,- ընդգծեց Զուրաբյանը՝ հավելելով, որ այդ առումով կարևոր է ինտենսիվ աշխատանքը Ռուսաստանի հետ, կարևոր է նաև խոսել ԱՄՆ-ի, Արևմուտքի հետ, որպեսզի նրանք ճնշում կիրառեն Ադրբեջանի նկատմամբ: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
