Երևանում հնդիկները ծեծի են ենթարկել իրենց ազգակցին՝ հափշտակելով 200 հազար դրամ
![]() 378 Կիրակի, 05 հունվարի, 2025 թ., 15:42 Հունվարի 3-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, պարզվել է, որ 2025թ.-ի հունվարի 1-ին ազգությամբ հնդիկ ոմն՝ Հուսանդիպը և ոմն Բլիհարջուտը և ոմն Տրնջիտը ապօրինի մուտք են գործել Այգեկցի 97/1 հասցեում գտնվող ազգությամբ հնդիկ ոմն՝ Ակաշի ժամանակավոր բնակության վայր և ծեծի ենթարկել վերջինիս, պահանջելով գումարի տեղը հայտնել, որից հետո իմանալով գումարի տեղը ոմն Հուսանդիպը վերցրել է Ակաշին պատկանող 200 հազար դրամը և մյուս անձանց հետ դիմել փախուստի։ Նույն օրը ժամը 17։30-ի սահմաններում Երևան քաղաքի տարբեր հասցեներից Բլիհարջուտ Սինգհը, Հուսանդիպ Ռաջկումարին և Տրնջիտ Սինգհը ավազակային հարձակում և բնակարանային գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։ |
«Սիրիուս» գործարանի աշխատակցի ոտքը արգելափակվել էր հաստոցի սռնիներում
13517:50ՀՀ ՊՆ զինծառայողը «Mercedes»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում
21516:30Թել Ավիվը՝ հիմա (տեսանյութ)
42300:36Սպանվել է իրանցի գեներալ Իսմայիլ Քաանին
732Երեկ, 21:04Արարատի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է 3 տարեկան տղայի մարմին
325Երեկ, 19:06Տեսանյութ՝ ավտոմեքենայի պայթյունի վայրից (տեսանյութ)
254Երեկ, 16:12Պայթյուն՝ Սևան-Երևան ավտոճանապարհի գազալցակայանում
280Երեկ, 14:18Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում
248Երեկ, 10:54