Աղավնավանք և Ձորավանք համայնքների սարերում բռնկված հրդեհը մարվել է
![]() 284 Երկուշաբթի, 06 հունվարի, 2025 թ., 14:48 Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է հունվարի 6-ին, ժամը՝ 13։24-ին։ Այրվել են խոտածածկույթ, մացառուտ, թափուկներ և չորացած ծառեր։ 47 փրկարարական ծառայողներ իրականացնում են հետհանգեցման աշխատանքներ։ Սահմանվել է հերթապահություն։ Հիշեցնենք, որ հունվարի 5-ին, ժամը 08։00-ի սահմաններում ՆԳՆ Փրկարար ծառայությունում տեղեկություն էր ստացվել, որ Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում հրդեհ է բռնկվել։ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում հայտարարվել էր անձնակազմի հավաք։ Ժամը 14:55-ի դրությամբ հրդեհի հավանական դեպքի վայր մեկնած արձագանքման ուժերում ներգրավված է եղել 137 հրշեջ-փրկարար։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է ղելե նաև ՊՆ մեկ ուղղաթիռ։ Հրդեհը մեկուսացվել էր ժամը 15։32-ին։ ՓԾ ստորաբաժանումների կողմից սահմանվել էր հերթապահություն։ ![]() ![]() ![]() Աղբյուրը` ՆԳՆ ՓԾ |
«Սիրիուս» գործարանի աշխատակցի ոտքը արգելափակվել էր հաստոցի սռնիներում
13517:50ՀՀ ՊՆ զինծառայողը «Mercedes»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում
21516:30Թել Ավիվը՝ հիմա (տեսանյութ)
42300:36Սպանվել է իրանցի գեներալ Իսմայիլ Քաանին
732Երեկ, 21:04Արարատի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է 3 տարեկան տղայի մարմին
325Երեկ, 19:06Տեսանյութ՝ ավտոմեքենայի պայթյունի վայրից (տեսանյութ)
254Երեկ, 16:12Պայթյուն՝ Սևան-Երևան ավտոճանապարհի գազալցակայանում
280Երեկ, 14:18Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում
248Երեկ, 10:54