«Բաքուն կոնկրետ քայլեր է սպասում ՀՀ-ից՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ»․ Հաջիև

«Ադրբեջանը կոնկրետ գործողություններ է սպասում Հայաստանից «Զանգեզուրի միջանցքի» հարցի վերաբերյալ, որը ռազմավարական նշանակություն ունի ամբողջ տարածաշրջանի համար»,- ինչպես հաղորդում է Report-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը GLOBSEC-2025 ֆորումի շրջանակներում՝ «Միջին միջանցք. նոր աշխարհաքաղաքական և տնտեսական կենսական գիծ» վահանակային քննարկման ժամանակ։
Հաջիևը ընդգծել է, որ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը չափազանց սահմանափակ և ուշացած մոտեցում է։
«Երբ Ադրբեջանի տարածքները օկուպացիայի տակ էին, մենք քննարկում էինք հաղորդակցությունների հարցը որպես հակամարտության կարգավորման գործընթացի մաս։ Այժմ հակամարտությունը լուծված է։ Մենք ստեղծել ենք լիակատար անվտանգություն և կայունություն տարածաշրջանում։ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային քննարկումների և հիմնական տրանսպորտային կապերի մաս։ Մենք բանակցություններ ենք վարում Հայաստանի հետ։ Մենք մտադրություն չունենք մարգինալացնելու կամ մեկուսացնելու տարածաշրջանում որևէ մեկին, բայց մենք նաև որոշակի ակնկալիքներ ունենք Հայաստանից», - ասել է նա։
Հաջիևը հիշեցրել է, որ Հայաստանը 30 տարի շրջափակման մեջ է պահել Նախիջևանը, և հիմա Բաքուն սպասում է կոնկրետ քայլերի Երևանից. «Այս քայլը կապված է Զանգեզուրի միջանցքի հետ։ Հայաստանում որոշակի նյարդայնություն կա «միջանցք» բառի պատճառով։ Ես միշտ կատակում եմ, որ կցանկանայի, որ Ադրբեջանի ամբողջ տարածքը միջանցք լիներ։ Լավ, թող անվանեն այն, ինչպես ուզում են, բայց նախևառաջ մենք ուզում ենք կապ ունենալ Նախիջևանի հետ, քանի որ 30 տարի զրկված ենք եղել այս հնարավորությունից։ Դրանից հետո Հայաստանի համար կարող են բացվել նաև այլ հնարավորություններ։ Մենք ուզում ենք տեսնել Հայաստանը տարածաշրջանային տրանսպորտային համակարգի մաս», - ասել է նա։

Թրամփը վերահրապարակել է լուսանկարը, որում Հորմուզի նեղուցը նկարագրում է որպես «ԱՄՆ նոր տարածք»
9310:59
«Սփյուռքահայերի առաքելությունն իրենց բնակության երկրում ամենաբարձր պաշտոնների հավակնելն է»․ Արա Պողոսյան
7310:06
«Գալու է պոպուլիստների մերժման ժամանակը»․ Արշակ Սարգսյան
8509:12
«Բավ է անհասցե մեղադրանքներ հնչեցնեք և «ուռա հայրենասեր» խաղաք»․ Կարեն Հովհաննիսյան
13202:06
«Կուզեի՝ Հայաստանն էլ նման «միայնության» մեջ լիներ»․ Արա Պապյան
14201:06
Ճապոնիայում գրանցվել է 5,9 մագնիտուդով երկրաշարժ
25800:24
Չինաստանում ռոբոտը գերազանցել է Ուսեյն Բոլտի՝ 100 մետր վազքի համաշխարհային ռեկորդը
27000:04
«Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ պահպանե՛ք հրդեհային անվտանգության կանոնները»․ ՆԳՆ ՓԾ
111Երեկ, 23:24