«Հայաստանի ղեկավարի վարքագիծը դավաճանության տպավորություն է թողնում»․ Վիտալի Մանգասարյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանի սպառնալիքները և Հայաստանի անատամ արձագանքը․
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները՝ ուղղված Հայաստանին, ներառում են բացահայտ սպառնալիքներ, «ֆաշիստ» պիտակավորումներ և «Արևմտյան Ադրբեջան» հասկացության առաջմղում։ Այս հռետորաբանությունը միտված է ոչ միայն ճնշում գործադրել Հայաստանի վրա, այլև արդարացնել ապագա ագրեսիվ գործողությունները։ Ալիևի ռազմավարությունը ներառում է պատմական փաստերի մանիպուլյացիա, միջազգային ասպարեզում Հայաստանի վարկաբեկում և տարածքային պահանջների առաջադրում։
Այս ֆոնին Հայաստանի ղեկավարի վարքագիծը՝ հեծանիվ քշելը, փոդքասթ վարելը, կենցաղային տեսարանները, որոշ շրջանակներում ընկալվում է որպես անկեղծ, սակայն հանրության մեծ մասի համար այն թուլության, եթե կուզեք, անլրջության, եթե կուզեք, դավաճանության տպավորություն է թողնում՝ հատկապես անվտանգության լուրջ սպառնալիքների պայմաններում։
Տարածաշրջանային դինամիկայում Հայաստանի դիրքերը ամրապնդելու համար անհրաժեշտ է հստակ ազգային ռազմավարություն, ավելի ակտիվ դիվանագիտություն և հանրային միասնականություն։ Պետական քաղաքականության ցանկացած դրսևորում պետք է լինի լուրջ և նպատակաուղղված՝ դիմակայելու տարածաշրջանային մարտահրավերներին, ինչը ցավոք սրտի հնարավոր չէ իրականացնել, անլուրջ, եթե կուզեք, ոչ կեմպետենտ, եթե կուզեք, փնթի ղեկավարության միջոցով»։

«Ես ՔՊ-ական եմ, կուզեք անվանեք՝ նիկոլական, դրանից ինձ միայն լավ եմ զգում». Գարիկ Սարգսյան
814:42
«Մի անգամ էլ ընդհատեցիք, դահլիճից դուրս եմ հանելու». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
2714:30
«Գյումրիից ռուսական ռազմաբազան հանելը նոր արկածախնդրություն է»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
3614:12
«Մի ասեք՝ տգետ է, ասեք՝ գրագիտության հետ խնդիր ունի». Ռուբեն Ռուբինյան
4614:00
Վահագն Ալեքսանյանի՝ «Ռոբերտ Քոչարյանը տգետ է» արտահայտությունից հետո իրավիճակը լարվեց (տեսանյութ)
4313:54
«Շատերի հետ վիճում էի, որ հնարավոր չէ՝ Առուշը համագործակցի ՔՊ-ի հետ․ ցավում եմ»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
4913:36
ՍԴ-ն մի քանի ժամում որոշեց՝ ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Սահմանադրությանը
4613:24
«Չի բացառվում, որ երեկվա խոսույթը հայաստանյան կուսակցությունների դեմ նոր գրոհի տրիգեր էր»․ Արմեն Հովասափյան
5313:12