«Զարմանում եմ Դաշնակցության վրա, որ նյարդայնացել են մլավոցից»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես անկեղծորեն զարմանում եմ Դաշնակցության վրա, որ նյարդայնացել են մի թլոշի մլավոցից և գաղափարական արձագանքներ են հնչեցնում։
Էլ ո՜նց կլիներ, մի փիսիկ մատ է թափ տվել Դաշնակցության վրա։
Քրեական առերևույթ հանցանքի համար հաղորդում տվել եք, բավական է։ Հետևեք, որ պատասխանատվության ենթարկվի ատելության կամ բռնության խոսքի համար։ Ի՞նչ իմաստ ունի 136 տարեկան ազգային կուսակցության Գերագույն մարմնից մինչև երիտասարդական կառույցներ ելույթներ ունենալ ու պատմել, թե ինչպիսի նվիրյալ ճանապարհ է անցել ՀՅԴ-ն, և թե ինչքան վատ ու սխալ է իրենց դեմ խոսող այդ փիսիկը։
Է, դա նույն է, որ գեներալը բանավեճի մեջ մտնի թրիքի հետ։ Կլինի՞:
Հիշեք, երբ ձեզ վրա թրիք են շպրտում, իմաստ չունի կռիվ տալ այդ թրիքի հետ։ Դուք ավելի կթրիքոտվեք, ձեր վրայից թրիքի հոտ կգա, իսկ թրիքը կմնա թրիք, մարդ չի դառնա։
Մինչդեռ կարող եք թրիքին վերաբերվել որպես թրիքի ու անցնել առաջ։
Հիշեք նաև, որ եթե սկանդալային կամ նյարդային հայտարարություններ են հնչեցվում, ապա դա 2 բան է նշանակում՝
1. Տվյալ հայտարարության հեղինակը փորձում է իր ղեկավարի աչքը մտնել և որևէ համեղ պատառ ստանալ։
2. Երկրում հերթական մի աղետ է լինելու, և սկանդալներով շեղում են մարդկանց ուշադրությունը։
Մի դարձեք թուրքական իշխանության օրակարգի մաս»։

Քոնգրեսում Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու պահանջով բանաձև են ընդունել
2111:07
«Փաշինյանի իշխանության օրոք Շուռնուխի կեսն Ադրբեջան է դարձել». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
3110:54
«ՔՊ-ն թեման գցեց դաշտ, որպեսզի հանրային զգայունությունը ստուգի»․ Լիդյա Մանթաշյան
4510:18
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3710:00
«ՔՊ-ն Դաշնակցությանը չի ներում ազգայինը Հայաստանից վերացնել չթողնելու համար»․ Սևակ Նազարյան
5309:36
«Միմյանց քննադատելուց առաջ մեր ողբերգական պատմությունն ուսումնասիրեք»․ Թաթուլ Հակոբյան
5509:24
«ԱՄՆ-ի՝ Իրանի հետ հակամարտությունը մի քանի ամսից նոր փուլ կմտնի»․ Վենս
15009:19
Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ 25 հազար եվրո կտան․ «Ժողովուրդ»
5609:06