«Մանդատս վայր չեմ դնելու, թող դատեն, ես «от и до» մաքուր եմ»․ Հակոբ Ասլանյան

Աժ պատգամավոր Հակոբ Ասլանյանը «24Նյուզ»-ի հետ զրույցում անդրադառնալով Հովիկ Աղազարյանի հետ նոր կուսակցություն հիմնադրելու մասին հարցին, նշեց, որ արմատական փոփոխությունների առաջարկներ են ներկայացնելու. «Մեր ծրագրում կան բոլոր այն կետերը, որոնց ժողովուրդն այսօր սպասում է»։
Ասլանյանը հավելեց, որ մասնակցելու են ընտրություններին, բայց ժամանակը ցույց կտա, կհամագործակցեն իշխանության հետ, թե ոչ, բայց ընդդիմադիր խորհրդարանական ուժերի հետ չենք համագործակցելու։ «Հստակ որոշում ունենք՝ չենք համագործակցելու այն ուժերի հետ, որոնք գտնվում են Սերժ Սարգսյան - Ռոբերտ Քոչարյան առանցքի շուրջ։ ՔՊ-ի հետ մեր ճանապարհները բաժանվել են, հիմա գնում ենք նոր ճանապարհով, մարտականորեն ենք տրամադրված, պայքարելու ենք կոռուպցիայի դեմ։ Բայց նաև իշխանությանը պետք է օգնենք, ոչ թե խանգարենք, երկրին, պետականությանը օժանդակող ընդդիմություն ենք լինելու»- ընդգծեց Ասլանյանը։
Խոսելով պատգամավորական մանդատը վայր դնելու հավանականության մասին՝ Ասլանյանը հավաստիացրեց. «Վայր չեմ դնելու մանդատը, ես հայտարարել եմ այդ մասին, և դա վերջնական է, եթե կարող են, թող դատեն, ինձ մանդատից զրկեն»:
Անդրադառնալով հարցին, թե մտավախություն չունի՞, որ իր նկատմամբ ևս քրեական գործ կհարուցեն, ինչպես Աղազարյանի նկատմամբ, Ասլանյանը նշեց․ «Ես կարողություններ չունեմ, տրանսպորտով եմ ման գալիս, անշարժ գույք ձեռք չեմ բերել, իմ զավակները պաշտոններ չեն ստացել, ոչ մի բարեկամ-ազգականի չեմ տեղավորել պաշտոններում, կոռուպցիոն գործարքների մեջ չեմ խառնվել․․․ Ես գիտեմ, որ «от и до» մաքուր եմ»:

«Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք». Վահե Հովհաննիսյան
5800:18
«Իրանի չար ռեժիմը կընկնի ավելի շուտ, քան ոմանք կարծում են». Նեթանյահու
11200:06
Իրանի նախագահը Նիկոլ Փաշինյանին է նվիրել «ԱՄՆ-ի օգնությունը» վերնագրով գիրք (տեսանյութ)
77Երեկ, 22:30
«Փաշինյանը ներհայաստանյան զսպանակը չսեղմելու մեկ ճանապարհ ունի». Վլադիմիր Մարտիրոսյան
92Երեկ, 20:18
«Երբ պետական համակարգը հենվում է վախի, ատելության և բռնության վրա, այն ներսից դատարկվում է»․ Հրայր Կամենդատյան
102Երեկ, 18:00
«Ադրբեջանն ավելի ագրեսիվ կերպով է առաջ տանում «Արևմտյան Ադրբեջանի» թեման»․ Թաթուլ Հակոբյան
104Երեկ, 17:24
«ՀԱԵ-ում հաստատված փաստացի վիճակը շատ ավելի ծանր է․ շատ ավելի ճգնաժամային է, քան ես պատկերացնում էի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
135Երեկ, 17:12
«Եթե ՔՊ-ն մնա իշխանության, սահուն ու փափուկ ուժով կստրկացնեն»․ Վահե Սարգսյան
102Երեկ, 17:06