«ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ հայտարարելու բան այս պահին չկա»․ ԱՄՆ պետքարտուղարություն

Վաշինգտոնն «այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունի» Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ, «Ազատության» հաղորդմամբ «Ամերիկայի ձայնի» հարցին ի պատասխան հայտարարել են ԱՄՆ պետքարտուղարությունից։
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախօրեին չէր հերքել տեղեկությունը, որ առաջիկա օրերին Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրելու են ռազմավարական գործընկերության համաձայնագիր։ Առանց փակագծեր բացելու՝ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել էր, որ հայ-ամերիկյան նախկին պայմանավորվածությունները ենթադրում են նման փաստաթղթի ստորագրում:
Տեղեկությունը, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգները հաջորդ շաբաթ Վաշինգտոնում փաստաթուղթ են ստորագրելու, նախօրեին ԱՄՆ մայրաքաղաքից հրապարակել էր «Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը՝ պնդելով, թե համաձայնագիրը ներառում է մի քանի առանցքային ուղղություններ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, տալով Հայաստանին ավելի ամուր գործիքներ ինքնիշխանությունը պաշտպանելու համար։

«Արդյո՞ք նման դեպքերը կարող են նպատակ ունենալ Սյունիքի բնակչության շրջանում անապահովության զգացում ձևավորելու»․ Շիրազ Խաչատրյան
415:24
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում (տեսանյութ)
2915:12
«Պաշտպանական կողմը չի ընդունում առաջադրված մեղադրանքը». Ամրամ Մակինյան (տեսանյութ)
2615:06
«Ալիևը «բոչկա է գլորել» Նիկոլ Փաշինյանի վրա»․ Ոսկան Սարգսյան
3515:00
Լուկաշենկոն կոչ է արել Հայաստանին՝ չշտապել ԵՄ-ին անդամակցելու և ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցում
6614:48
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3614:42
«Ռիսկ չեն անում նույնիսկ ասել՝ ինչ ա եղել»․ Անժելա Էլիբեգովա
6413:36
«Եվրոպական համայնքը չի կարող պարզապես դիտորդի դերում մնալ»․ Նարեկ Կարապետյանը՝ ԵԽԽՎ-ում (տեսանյութ)
6413:30