«Թե որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը»․ Մխիթար Հայրապետյան

«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է, 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երշախավորությամբ անդամագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Դպրոցական տարիներին «Հայոց պատմություն» առարկայի մասով իր մոտ դասընթացների եմ այցելել, պատրաստվել եմ բուհական քննությունների, նաև հարևաններ ենք եղել, մանկուց եմ նրան ճանաչում»,- ասուլիսի ժամանակ ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով իր և ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հակոբ Ասլանյանի նամակագրության հրապարակմանը։
«Այդ օրը ես իրեն նման նամակ գրել եմ, ինքը զանգահարել է և ես իրեն այցելել եմ, գնացել եմ իրենց տուն, հասկացել եմ, որ պահի տակ որոշակի էմոցիոնալ գնահատակներ է հնչեցրել։ Առաջարկել է՝ իրեն օգնեմ, որ համապատասխան տեքստ հրապարակվի, որից հետո ես տեքստն ուղարկել եմ, որը ինքը հրապարակել է։ Ես պետք է ասեմ, որ վերջին 3 տարիներին հաճախակի շփումներ չեմ ունեցել, բայց ինձ հետաքրքրել է պատճառը»,- ասաց նա՝ նշելով, որ Ասլանյանն իր հետ կիսվել է, որ զղջում է այդ հայտարարության համար։ «Թե որքանով էր անկեղծ իր կողմից այդ երկխոսությունը, խնդրանքը, թե որքանով էր պատահաբար տեքստի փոխարեն սքրինշոթ արել և հրապարակել, որքանով էր ուզել ինձ վնասել, ես այդ ամենը թողնում եմ անորոշությանը, ինձ ընդհանարպես դա չի հետաքրքրում»,- ասաց Հայրապետյանը՝ հավելելով, որ Ասլանյանի հետ այդ ամենից հետո չի խոսել։

Իրանի նախագահը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան
900:06
«Փորձում են համոզել, թե տնտեսության անկումը ՀՀ ինքնիշխանությունն ամրապնդող գործոն է»․ Արման Աբովյան
23Երեկ, 23:54
«Ընդդիմությունը դեմ չէ համապետական նոր ընտրություններին․ ինչո՞ւ»․ Մարիա Կարապետյան
33Երեկ, 23:36
«Գուցե ՊՆ-ն խոստովանի՞, որ բանակում դրական մեծ դերակատարություն ունեին գնդերեցները»․ Նաիրի Հոխիկյան
70Երեկ, 21:54
«Կոչ ենք անում պահպանել սահմանադրական օրենքից բխող կարգավորումները»․ ԿԸՀ
74Երեկ, 20:42
«Ադրբեջանի սպառնալիքները դարձրել է ՀՀ քաղաքացիներին շանտաժի ենթարկելու և բռնիշխանություն հաստատելու գործիք»․ Լևոն Զուրաբյան
68Երեկ, 20:24
Ռոբերտ Քոչարյանի կալանքը 2 ամսով երկարաձգվեց
76Երեկ, 19:48
«Այսօրվանից ստանձնել եմ ԲՀԿ-ի հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները»․ Արման Աբովյան
77Երեկ, 19:12