«Միասնական տոմսային համակարգի ներդրումը վերջնական փուլում է»․ Միքայել Խաչատրյան
![]() 374 Ուրբաթ, 10 հունվարի, 2025 թ., 21:18 «Միասնական տոմսային համակարգի ներդրումը գտնվում է գրեթե վերջնական փուլում, հունվարի 1-ից վճարումները կատարվում են բացառապես անկանխիկ եղանակով»,- այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում նշեց Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը։ «Ունենք վճարման մի քանի տարբերակ․ transport.yerevan.am օնլայն հարթակում մանրամասն զետեղված են արտոնությունների փաթեթները, որտեղից մեր քաղաքացիները կարող են ձեռք բերել ուղետոմսեր՝ իրենց ավելի հարմար տարբերակով, երկրորդ՝ TelCell- հավելվածի միջոցով հնարավոր է ձեռք բերել ուղետոմսեր՝ 10 ուղևորության համար՝ 1000 դրամով, և 1 ուղևորության համար՝ 100 դրամով՝ մետրոյի և ավտոբուսի համար նախատեսված»,- նշեց Խաչատրյանը հավելելով, որ ովքեր դժվարանում են օգտվել transport.yerevan.am հարթակից և TelCell- հավելվածից, թաղապետարաններում և TelCell-ի գրասենյակներում նրանց համար սենյակներ են նախատեսվել, որտեղ քաղաքացիների նույնականացում կկատարվի և նրանց կտրամադրեն քարտեր, նաև կսպասարկեն արտոնություններ ունեցողներին։ «Ունենք մի քանի տեսակի փաթեթներ, առաջինը՝ 90 րոպեանոց փաթեթն է, որը 3 ուղևորության հնարավորություն է տալիս քաղաքացուն, դա արժենալու է 300 դրամ, երկրորդը՝ 10 ուղևորության հնարավորություն՝ ամբողջ ամսվա ընթացքում, որն արժենալու է 2100 դրամ, և ամսական փաթեթը արժենալու է 9000 դրամ՝ էլեկտրոնային տարբերակով արդեն 8800 դրամ, որը մեկ ամսվա ընթացքում անսահմանափակ ուղևորությունների հնարավորություն է տալու․ քաղաքացին ձեռք բերելով կրիչ՝ 30 օր հետո ոչ թե նոր կրիչ է ձեռք բերելու, այլ լիցքավորելու է դա։ Ունենք նաև երեքամսյա՝ 90 օրվա փաթեթ և մեկ տարվա փաթեթ, երկուսն էլ կլինեն անսահմանափակ ուղևորությունների հնարավորությամբ։ Այս պահին դիտարկումները ցույց են տալիս, որ քաղաքացիներն ավելի շատ կօգտվեն մեկ ամսվա փաթեթից և մեկ ամսվա ընթացքում 10-օրյա փաթեթից։ Փետրվարի 1-ից կանցնենք այս նոր սակագներին»,- պարզաբանեց Խաչատրյանը։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
16902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
14201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
16000:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
14800:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
202Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
240Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
156Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
288Երեկ, 23:12
