«Հազարավոր զինծառայողներ զրկվելու են բնակարան վարձելու հնարավորությունից». Գեղամ Մանուկյան
![]() 433 Շաբաթ, 11 հունվարի, 2025 թ., 17:42 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2025 թ.-ի բյուջեի աստղաբաշխական թվերով խոսող ու հպարտացող կառավարությունը փորձում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը պաշտպանող Զինված ուժերի զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը: «Կառավարությունը նախագիծ է ներկայացրել, որով հազարավոր զինծառայողներ զրկվելու են իրենց բնակության վայրից տասնյակ կիլոմետրեր հեռու գտնվելու ընթացքում բնակարան վարձելու հնարավորությունից։ Ֆինանսների նախարարությունն առաջարկում է փոխել մինչ այժմ երկար տարիներ գործած կարգը. նախատեսվում է զինծառայողներին բնակարանային փոխհատուցում տրամադրել, եթե իր մշտական բնակության վայրի և ծառայության վայրի միջև հեռավորությունը առնվազն 60 կմ-է, նախկին 30 կմ-ի փոխարեն։ Այս փոփոխության հետևանքով հազարավոր զինծառայողներ ստիպված կլինեն ամեն օր սեփական միջոցներով անցնել 60 կմ ճանապարհ, որ հասնեն ծառայության վայր։ Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը. մեջբերում եմ կառավարության հիմնավորումը՝ «Հայաստանի Հանրապետությունում ճանապարհաշինարարության ակտիվ զարգացումն ու մեկ քաղաքից մյուսը տեղափոխվելու համար անհրաժեշտ միջին ժամանակահատվածը»։ Այսինքն, գումարի կրճատումը հիմնավորում են իրենց պաշտելի ասֆալտով. Փաշինյանի ու իր կառավարության համար կարեւոր չէ՝ երթեւեկության համար որքան գումար է զինծառայողը ծախսելու, այլ այն, թե ասֆալտած ճանապարհներով ավելի քիչ ժամանակ է ծախսվելու։ Երբ քննարկումների ժամանակ ասում ենք, որ Զինված ուժերում ծառայության գրավչությունը բարձրացնելու միջոցներից մեկը զինծառայողների ԲԱԶԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁի բարձրացումն է, կառավարությունը պատասխանում է՝ այդքան փող չկա։ Փառատոների, սնուփդոգերի, հեծանիվների ու հազար տեսակ անմտությունների վրա միլիոնավոր դոլլարներ վատնող կառավարությունը ոչ միայն փող չունի զինծառայողների բազային աշխատավարձի բարձրացման համար, այլեւ՝ եղած աննշան հատկացումներն էլ նախատեսում է կրճատել»: Աղբյուրը` Գեղամ Մանուկյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
13802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
12501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
15100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13500:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
194Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
230Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
150Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
276Երեկ, 23:12
