«Մեր հասարակությունը խիստ կարիք ունի օրինակելի կերպարների». Մանուշ Եսայան
![]() 237 Հինգշաբթի, 16 հունվարի, 2025 թ., 18:36 Փաստաբան Մանուշ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը. «Աչքովս ընկավ, որ Վազգենի մասին ֆիլմ է նկարահանվել, ինչը ողջունելի է։ Կարծում եմ՝ մեր հասարակությունը խիստ կարիք ունի օրինակելի կերպարների, ու էդ կերպարները չպետք է միայն ռազմական լինեն։ Ավելին, եթե անգամ ռազմական, ապա այդ կերպարները միայն Վազգենը չէ, այլ նաև բազմաթիվ այլ ազգանվեր հայեր։ Չպետք է ազգայինի հայրենասերիրության սերմանումը մեկ անձի շուրջ ստեղծվի և պտտվի, որպեսզի չլինի ընկալում, որ հայամետ ազգանվեր լինելը բացառիկության նշան է։ Մենք պետք է ընկալենք ու գիտակցենք որ ազգային հայրենատեր տեսակը նորմալ է, այլ ոչ թե հերոսություն։ Մենք պարտավորություն ունենք այդ գաղափարի մեջ տեղավորելու և´ հայ գործարարին, և´ ուսուցչին, և´ ճարտարապետին, և´ իրավաբանին, և´ բժշկին և այլոց, և, անշուշտ, զինվորին։ Մենք կարիք ունենք հայի տեսակի ներկայացման՝ այդ տեսակի գաղափարախոսության և ընկալման ամրապնդման։ Մենք կարիք ունենք վերջապես արմատացնելու այն միտքը, որ հարուստ լինելը ամոթ չէ, ոչ էլ սխալ, որ լավ մեքենա վարողը գող կամ թալանչի չէ, որ երկրին ծառայելը հերոսություն չէ, որ գործը լավ անելը առավելություն չէ, որ լավ ուսուցիչը կամ բժիշկը բացառիկ կերպարներ չեն ու վերջապես, որ լավ մարդ լինելը երբեք ու ոչ մի դեպքում չի նշանակում լինել լավ կառավարիչ, ղեկավար, գեներալ կամ նախարար։ Աղբյուրը` Մանուշ Եսայան |

Իրավիճակը՝ Մեղրու լեռնանցքում (տեսանյութ)
2214:18
Փարաքարում ջրի տակ հայտնված մեքենայից դուրս են հանել կնոջը (տեսանյութ)
11314:00
«Ժողովուրդն իրենցից զզվում է, մեզ՝ սիրում»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8013:54
«Տեղեկատվությունը սուտ է»․ Նազելի Բաղդասարյան
9713:36
Իրավիճակը՝ Սիսիանի ճանապարհներին (տեսանյութ)
6213:00
Անի Խաչատրյանն առաջարկեց Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով անվանափոխելու նախագիծը հանել օրակարգից (տեսանյութ)
13512:42
«Խուսափեք ուրիշի համար վերիֆիկացիա անելուց». Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)
12012:36
«Նիկոլը կհայտարարի, որ ցեղասպանության մասին ֆիլմերով չի կարելի սերունդներ դաստիարակել»․ Արմեն Հովասափյան
12712:24
