Կրակոց՝ Կոտայքի մարզում
![]() 516 Կիրակի, 19 հունվարի, 2025 թ., 12:12 Այսօր՝ հունվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Բուժական բնակավայրում կրակոց է հնչել և կա վիրավոր։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, մինչ իրավապահները դեպքի վայրն էին պարզում, Եղվարդ քաղաքի հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Նաիրիի բաժին, որ Նաիրի խոշորացված համայնքի Բուժական բնակավայրում գտնվող անասնագոմերից մեկի մոտից շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Կարճ ժամանակ անց «Արմենիա» բժշկական կենտրոնից հայտնում են, որ այդ քաղաքացուն Եղվարդի հիվանդանոցում անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել, ապա շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են իրենց մոտ։ Հիվանդանոց մեկնած Կոտայքի քրեական ոստիկաններին բժիշկները հայտնում են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Ոստիկանները պարզում են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Զ․ Զ-ն է։ Պարզվել է, որ Զ. Զ-ին հրազենային վնասվածքը պատճառել է Կոտայքի մարզում հաշվառված, սակայն Երևանում բնակվող 31-ամյա Գ. Զ-ն։ Նրան գիշերը ժամը 03։00-ի սահմաններում ոստիկանները հայտնաբերում և տեղափոխում են ոստիկանության Նաիրիի բաժին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Զ․ և Գ. Զ-երը հարազատ եղբայրներ են և դուրս են եկել որսորդությամբ զբաղվելու։ Գ․ Զ-ի կողմից անզգուշաբար արձակվել է կրակոց, ինչն էլ վիրավորել է Զ. Զ-ին։ |
Ֆրանսիայում աշակերտն սպանել է դպրոցի աշխատակցին
200Երեկ, 19:36Գրացի դպրոցում կրակոցների հետևանքով 28 վիրավորներից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է
268Երեկ, 18:14Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
418Երեկ, 16:00Նոր մանրամասներ՝ ավստրիական դպրոցում տեղի ունեցած կրակոցներից (տեսանյութ)
288Երեկ, 14:34Ավստրիայի դպրոցներից մեկում կրակոցի հետևանքով 11 մարդ է մահացել
225Երեկ, 14:16Ավանում կրակոցներ են հնչել
282Երեկ, 13:42Իսրայելը Գազայում 1,5 կմ երկարությամբ ստորգետնյա թունել է պայթեցրել (տեսանյութ)
45409.06.2025, 17:34Վայոց ձորում հայրը պարբերաբար սեռական բնույթի գործողություն է կատարել դստեր նկատմամբ
41309.06.2025, 16:42